Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրավունքներ և ստանում էին եպիսկոպոսական ձեռնադրություն. բայց IV դարի կեսերից սկսած ամեն կերպ աշխատում են նրանց իրավունքները կրճատել և նրանց ամբողջովին ենթարկել քաղաքների եպիսկոպոսներին, նրանք այլևս եպիսկոպոսական ձեռնադրություն չեն ստանում, այլ միայն քահանայական, և այս ձևով իրենց գոյությունը շարունակում են մինչև VI դարը» Տե՛ս Fr. Gillmann, Das Institut der chobischofe im Orient, Muncher, 1903, vi+i36:

49. Երեցներ — հունարեն պրեսբյուտեր բառի թարգմանությունն այսպես էին կոչվում քրիստոնեական համայնքի ավագները, որոնք կանգնած էին լինում համայնքի գլուխը։ Սկզբնական շրջանում նրանք ձեռնադրություն չէին ստանում և կառավարում էին համայնքի գործերը։ Հետագայում, երբ եկեղեցին միապետական կերպարանք է ընդունում, նրանցից մի կողմից զարգանում է եպիսկոպոսական իշխանությունը, մյուս կողմից՝ երեցները քահանայական ձեռնադրություն են ստանում և դառնում են առանձին համայնքների հոգևոր ղեկավարներ։ Այդ պատճառով էլ մեզանում երեց և քահանա բառերը հետագայում իրենց նշանակությամբ նույնանում են։

50. Սպահ Արյաց-նշանակում է Արյաց զորաբանակ: Պհլ. սպահ, պրս. սիպահ նշանակում է ողորք, բանակ»։ Այստեղից՝ սպասալար սիպահսալար, որ նշանակում է զորապետ։ Սա նաև սպայասալար ձևը (տե՛ս Հր. Աճառյան. Արմատ բառարան, VI հ., էջ 383—384 և 398)։

51. Որմիզդ արքա—Որովհետև Որմիզգ III-ը Հազկերտ II-ից հետո է գալիս (457—458), ուստի այստեղ խոսք կարող է չին ել միայն Որմիզդ 1-ի (273) կամ Որմիզգ II-ի (303—310) մասին, հավանորեն պետք է հասկանալ Որմիզգ II-ը։ Մազգայական կրոնն ուրացած մոգպետի մասին ոչ մի տեղեկություն չի մնացել։

52. Անխառն իշխան—նշանակում է աստված։

53. Գեհեն — հունականացրած բառ է եբրայերեն Գե-Հինոմ կամ ավելի ճշգրիտ՝ Գե-բնե-Հինոմ բառից, որ նշանակում է Հինոմի որդիների հովիտ՝ կիրճ: Հետին շրջանի հրեական ժողովրդական հավատի համաձայն՝ Երուսաղեմից հարավ գտնվող այդ կիրճում պետք է տեղի ունենա վերջին դատաստանն ու պատիժը։ Նույնացվում է պատժի կրակի կամ դժոխքի կրակի հետ. այստեղից՝ Գեհենի անշեջ հուր արտահայտությունը։

54. Ամլորդի Հույնաննես — կոչվում է Հովհաննես Մկրտիչը՝ Զաքարիա քահանայի և նրա կին Եղիսարեթի որդին, որովհետև Եղիսաբեթն ամուլ էր (Ղուկ. Ա 7)։