Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

55. Հորդանան գետ — կոչվում է այն գետը, որ անցնում է Պաղեստինի միջով հյուսիսից դեպի հարավ և ամբողջ երկիրը թամահում է երկու մասի: Հորդանան գետն սկիզբ է առնում Հերմոն սարից բխող 3 աղբյուրներից և թափվում է Մեռյալ ծովը:

56. Պոնտացի Պիղատոս— Հրեաստանի և Սամարիայի 5-րդ հռովմեական պրոկուրատորը (26—36 թթ.), որի ժամանակ, ավանդության համաձայն, հանդես է եկել Հիսուս Քրիստոսը։ Պիղատոսը մի վախկոտ, բայց միևնույն ժամանակ գազանաբարո մարդ էր, մերթ երկչոտ զիջողություններ էր անում հրեաներին, մերթ արյունահեղ դատաստան տեսնում նրանց գլխին (Ղուկ. ԺԳ 1 )։ Ի վերջո՝ սամարացիների գանգատների հիման վրա Սիրիայի կուսակայ Վիտելիոսը նրան Հռոմ է ուղարկում՝ իր չարագործությունների պատասխանը տալու։

57. Ձիթենյաց սար — Երուսաղեմի դիմացը դեպի արևելք ընկած լեռ 818 մետր բարձրությամբ։ Այստեղ էր գտնվում Գեթսեմանի պարտեզը և այստեղից է, ավանդության համաձայն, երկինք համբարձել Քրիստոսը (Գործք Առաքելոց, Ա 12), որ և այստեղ ակնարկում է Եղիշեն։

58. Խոնաստան — հավանորեն պարսից արքայական պալատի անունն էր։

59 Դառնացյալ ծերը — Միհրներսեհ մեծ հազարապետն է: Ուրիշ տեղ էլ Եղիշեն նույն կերպ է արտահայտվում Միհրներսեհի մասին (տե՛ս III գլխի վերջում)։

60. «Հրաման տուր ներսը», այսինքն՝ հրամայիր պալատի հերսում գտնվող գրագիրներին և այլ գործադիր պաշտոնյաներին։

61. «Դայեկասնունդ բնակք»— մեկ տան մեջ մեկ խնամակալի ձեռքով մեծացած և դաստիարակված անձեր։ Դայակ պհլ. նշանակում է «ծծմայր, ստնտուս, բայց հաճախ գործ է ածվում նաև տղամարդկանց մասին՝ դաստիարակ, խնամակալ նշանակությամբ։ Առաջ է եկել նրանից, որ հին Ժամանակները սովորություն կար, որ թագավորն իր որդիներին հանձնում էր որևէ իշխանի դաստիարակության, և սա նրանց սնուցանում էր իր տանը իր գավակների հետ։ Հաճախ թագավորազն և իշխանազն երեխաները միևնույն կնոջ կաթով էին մեծանում և, այսպիսով, դաոնում էին կաթնեղբույր ու մտերիմ։ Դայեկասնունդ անձերի միմյանց հետ ունեցած կապերը շատ սերտ էին, դայակները սիրում էին իրենց սաներին հարազատ զավակների պես, հավատարիմ էին նրանց և ամեն նեղություն հանձն էին առնում նրանց վտանգներից փրկելու համար։

62. «Շապունի ժամանակները, որ քո պապն Հազկերտի հայրն էր: — Խոսքը Շապուհ III-ի (385—388) և նրա որդի Հազկերտ I-ի (399—420)