Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասին է: Առհասարակ Շապուհ II-ից (310 — 379) հետո թագավորող անձերի ազգակցական կապերը միմյանց հետ անորոշ են. օրինակ՝ Վռամ (Բահրամ) IV (389 —399), ոմանց ասելով Շապուհ III-ի որդին էր, ուրիշների ասելով՝ Շապուհ II-ի։ Այդպես էլ Հազկերտ I-ը ոմանց ասելով Վռամ (Բահրամ) IV-ի որդին էր, ուրիշների ասելովնրա եղբայրն էր և այլն։ Նյոլդէքեն (Tabari, էջ 436) Շապուհ III-ի որդի է համարում Վռամ (Բահրամ) IV-ին և Հազկերտ I-ին, բայց ծանոթագրության մեջ երկուսի մասին էլ ասում է՝ «գուցե սրանք Շապուհ II-ի որդիներն են»։ Հետաքրքրական է, որ Եղիշեն պարզապես Շապուհ III-ին է համարում Հազկերտ II-ի պապ Հազկերտ I-ի հայր։

63. Բոլոր տպագրություններն ունեն քրտիկար, միայն Թեոդոսիայինը (Անձևացյաց օրինակը) տալիս է քրտար: Պետք է լինի քրպիկար, որ նշանակում է «մազդեզական կրոնի պատվիրած բարի գործեր, որոնք արժանի են վարձատրության»։ Այս բառը գործ է ածված միայն երկու անգամ. մեկ այստեղ և մեկ էլ Եղիշեի VI գլուխ. «... ետ սպանանել զհօրեղրայրն իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտերութիւնն իբրև քրտիկար յարքունիս»: Մանրամասն բացատրությունը տե՛ս Հր. Աճաոյան, Արմատ, բառարան. VI հատոր, էջ 1556—1558 և Փորթուգալ փաշա, Եղիշե, էջ 252—253։

64. Սագաստան—սակերի երկիրը, պարսից պետության արևելյան նահանգներից մեկն էր, սահմանակից Հնդկաստանին, այժմյան Աֆղանիստանի սահմաններում։ Հետագայում, արաբական տիրապետությունից սկսած կոչվում է Սեիստան (տե՛ս Hubschmann Arm. Gr., Էջ 71 ւ Փորթուգալ փաշա, Եղիշե, էջ 255։ Հմմտ. նաև J. Marquart Eranschahr էշ 35—39),

65. Խուժաստան — այժմ Խուզիստան, հունական Սուզիանան, բուն Պարսկաստանի մի մասը, ուր աքսորվում էին հանցավոր համարվածների կանայք և որդիները՝ արքունի կալվածքներում աշխատելու համար։ Գտնվում է հին Բարելոնից դեպի արևելք, Պարսից ծոցից դեպի հյուսիս։

66. Դարսան կամ Դասան աշխարհ—իսկապես պետք է լինի Դասն հիշատակվում է Աղձնյաց, Կորդվաց և Ծավգեից աշխարհների կողքին, ասորերեն՝ Բեթ-Գասեն։ Դիոնիսիոս տել-Մահրե (177,4) հիշում է Ղսին Մոսուլի շրջանում, արաբերեն Դասին—Մեծ Զարից արևմուտք ընկած մի գավառ Ամադիեի և Գարա լեռների շրջակայքում (Ноffmann Auszuge. 202—207 և Hubschmann, altarm. Ortsnamen, էջ 320—321): Այս աշխարհը հիշատակվում է մի անգամ էլ Եղիշեի առաջին գլխում։

67. Փանդամ—ճերմակ չաթից քող, որով մոգերն իրենց դեմքերը ծածկում էին կրակին մոտենալիս, որպեսզի իրենց արտաշնչությամբ շպղծեն սուրբ հուրը։