Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

68. Դու մեզ—կովի մեզ. լվացման արարողությունների մեջ գործ էր ածվում կովի մեզը՝ պղծությունը սրբելու համար։

69. Կուզնա թիվ մոխրաչափ կարգով—ինչպես այստեղից երևում է, յուրաքանչյուր տուն պարտավոր էր, իբրև ապացույց իր բարեպաշտության, կապիճով (չափի անուն է) չափված որոշ քանակությամբ մոխիր ներկայացնել։

70. Եկեղեցու սուրբ ուխտ — Եղիշեի մեջ առհասարակ եկեղեցու սուրբ ուխտ ասելով պետք է հասկանալ մի ուխտ կազմած ամբողջ հայ ժողովուրդը, որ մահու մարտի էր ելել պարսից արքունիքի զավթողական ասի - միլյատորական քաղաքականության դեմ և իր ապստամբությամբ պաշտպանում էր հայ ժողովրդի ինքնուրույնությունը:

71. «Դառնապես ողբում էին մեզ»,— ասում է Եղիշեն, ցույց տալու համար, որ նախարարների ուրացության պահին ինքն էլ նրանց հետ եղել է Պարսկաստանում։

72. Մարտիրոս կոչվում էին Քրիստոսի անվան համար կամ քրիստոնեությունը չուրանալու պատճառով նահատակված մարդիկ, որոնց գերեզմանների վրա վկայարաններ էին շինում, այդ վկայարանները հունարեն կոչվում էին որից և ստացվել է հայերեն «մատուռ» բառը։

73. Պարսից ամիսները, որոնցից մի քանիսը հիշվում են Եղիշեի մեջ, հետևյալներն էին, 1) Ֆերվերդին, 2) Արդբեհեշտ. 3) Խորդադ, 4) Տիր 5) Մորդադ, 6) Շարիր, 7) Միհր, 8) Արան, 9) Աղեր, 10) Դեի, 11) Բահմեն և 12) Ասֆենդարմեդ։ Հիմնականում պարսկական տարին մեզ հետաքրքրող շրջանում եղել է փոփոխական տարի—12 ամիս 30-ական օրով և 5 ավելյաց օրեր: Պարսկականից փոխառություն են համարվում Կապադովկյան և Հայկական օրացույցները։ Սակայն հնարավոր է, որ երեքի հիմքն էլ մի ավելի հին և առաջավոր-ասիական տարի է (տերս Ginzel, Handbuch der mathemat. und techn. Chronologie, Leipzig, 1906, հատոր, էջ 274 —309)։

74. Անգղ գյուղաքաղաք — Այրարատի Ծաղկոտն գավառում ամուր բերդ և գյուղաքաղաք։ Ղազար Փարպեցին (Պատմություն հայոց, Թիֆլիս, 1904, էջ 60) ասում է. «Գային հասանէին ի գաւառն, որ կոչի Ծաղկոտն, մերձ ի բերդն ամուր, զոր Անգղն անուանեն»։

75. Այստեղ հիշված Շապուհ արքայից արքան անշուշտ Շապուհ II—ն է (310—379), որի ժամանակ իրոք քրիստոնեությունը մեծ չափով տարածվում է թե՛ Արևմուտքում և թե՛ Արևելքում, և որի սաստիկ հալածանքներից փախած պարսկական քրիստոնյաներն ամենայն հավանակա-