Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նությամբ հասել են մինչև Հնդկաստան: Սրա մասին է ասում Եղիշեն, թե «Որքան նա կամեցավ արգելել, նրանք (քրիստոնյաներն) ավելի ու ավելի աճեցին ու բազմացան, և հասան մինչև Շուշանների աշխարհը, և այնտեղից էլ (քրիստոնեությունը) տարածվեց դեպի հարավի մինչև Հնդկաստան»:

76. Զանդիկ—այստեղ Եղիշեի մեջ գործ է ածված «մանիքեցու» իմաստով, ճիշտ այնպես, ինչպես նաև Եզնիկն իր «Եղծ. աղանդոց»-ի մեջ Մանիի հետևորդներին զանդիկ է կոչում (տե՛ս «Եղծ աղանդոց», Վենետիկ ՌՄՀԵ, էջ 116)։ Տարարին ևս Մանիի անվան կողքին դնում է զանդիկ բառը՝ «Շապուհի օրերում հանդիս եկավ զանդիկ Մանին» (Таbari էջ 40, 47 շար.)։ Զանդիկ բառի բացատրությունը դեռ հաստատապես չի տրված։ Մանիքեական կրոնի հիմնադիրն է 216 թվականին ծնված պարսիկ Մանին, որ իբրև հերձվածող ու մոլորեցուցիչ խաչվել է Վռամ (Բահրամ) 1-ի մամանակ 276/277 թվականին։ Մանիի քարոզած կրոնը կամ մանիքեությունը պատկանում է սեմական բնության կրոնների շարքին և բաբելոնական բնույթ ունի։ Այդ կրոնը սերտորեն կապված է քրիստոնեական-գնոստիկյան Մոգդասիլահների հետ, որոնք հրեական քրիստոնեության մնացորդներն էին Արևելքում։ Մանիքեության հիմքն է կազմում հին պարսկական կրոնք լույսի և խավարի իր բարոյական երկվությամբ, ինչպես և այդ երկու աշխարհների կռիվը միմյանց հետ։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանիքեության վրա, բացի նրա հիմքը կազմող հին պարսկական կրոնից, մեծ ազդեցոսթյուն են գործել նաև քրիստոնեությունն ու հրեությունը, կարելի է այն բնորոշել իբրև առաջավոր Ասիայի բոլոր կրոններից կազմված մի սինկրիտիզմ (խառնուրդ) նոր-պարսկական պետության հողի վրա (Մանիի և Մանիքեության մասին տե՛ս Ե. Տեր-Մինասյան, Ընդհանուր եկեզ. պատմություն, հատ. I, էջմիածին, էջ 186—190)։

77. Խոսքն ուղղված է այստեղ Մարզպանին, որ այն ժամանակ Վասակն էր։ Խոսողը Մոգպետն է, որ հորդորում է Վասակին՝ եղելությունը հայտնել պարսից թագավորին, որպեսզի Մոգպետը չմեղադրվի անխոհեմության կամ անկարողության համար։

78. Մովպետան Մովպետ=Մոգպետների Մոգպետ, Մազդայական կրոնի գլխավոր քահանայապետ։ Սկզբնապես պհլ. ասվել է մոգպետ (գրվել է մագուպատ)։ Սասանյան շրջանում դարձել է մովպետ և այստեղից՝ մովպետ ան մովպետ, մովան անգերձապետ և այլ արտահայտությունները (տե՛ս Hubschmann, Arm. Gr., Էջ 195 և Հր. Աճառյան. Արմատ, բառարան, հատ. lV, էջ 1087—1089)։

79. Դարանդարձապետ և անդերձապետ — «Պարսից արքունիքի մեծ պաշտոնյա»։ Կա մոգաց անդերձապետ (Բուղ.), Մովան անդերձապետ