Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Եղիշե, Փարպեցի) և դերանդերձապետ (Եղիշե)։ Գրվում է նաև հանդերձապետ: Հր. Աճառյանը (Արմատ, բառարան, հ. I, էջ 310—311) ասում է. «պհլ. andarzpat «օգնական, խորհրդական, որ կազմված է aildaTZ «խորհուրդ» (տե՛ս անդարձ թառի տակ) և pat «պետ» բառերից։ Հին պարսից մեք այսպիսի խորհրդականներ կային մոգպետի, նահանդապետների, հրամանատարների մոտ և այլն, ըստ այնմ ունենք պհլ. andarzpat — i—V33-Puhrakan «անդերձապետ ավադանվո», ՅՈ andarzpat... «մոգպետի խորհրդականը»—մոգաց անդերձապետ, dar’-andaTZpat... «խորհրդական արքունի դռան»— դերանդերձապետ (կազմված պհլ. dar — պրս. «դուռն» բառով)։ Sagastan andarzpat «Խորհրդական նահանգապետին Սագաստանի Սակստան անդերձապետ։ Անդերձա պետը սատրապից հետո նահանգի ամենամեծ պաշտոնյան էր»։ Այս մասին տե՛ս նաև Hubschmann Аrm. Gr., էջ 99 և 179։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Եղիշեի մեջ դերանդերձապետը (= արքունի դռան խորհրդականը) հիշվում է մովպետան մովպետից անմիջապես հետո և մեծ հազարապետից առաջ, պետք է ենթադրել, որ նա շատ բարձր դիրք է ունեցել պարսից արքունիքում և իր ազդեցությամբ հավասար է եղել հետագայի արքայական պալատի մինիստրին։ Անդերձապետները հիշվում են երբեմն նաև իբրև զորավարներ (Փավստ. Բուզանդ, IV գլ. ԽԵ և ԽԷ)։

80. Մեծ նազարապետ —Միհրներսեհի տիտղոսն է, նշանակում է մեծ վեզիր և ամենայն հավանականությամբ «վզուրկ հրամատարի» հայերեն թարգմանությունն է։ Այս տիտղոսը անշուշտ պետք է տարբերել հայերեն «հազարապետ» բառից, որ ավելի սահմանափակ նշանակություն ունի։

81. Զորքերի սպարապետ ասելով հասկացվում է Վարդան Մամիկոնյանը, թեև անունը տրված չէ։

82. Փշտիպան — պարսկերեն բառ է, որ նշանակում է թիկնապահ, օգնական։

83. «Հավատավոր կանայք» — տերմին է կույսերի, մայրապետների համար։

84. «Մեծաթիվ բանակ» ասելով պետք է հասկանալ մոգերի և նախարարների հետ Պարսկաստանից եկած զորքը, որի մեջ էր նաև երկրի մարզպան Սյունյաց իշխան Վասակը։

85. Այստեղ հիշված բազմաթիվ բերդերից մի քանիսի տեղն է միայն որոշակի հայտնի, մյուսներն անհայտ են։ Հայտնիներն են Արտաշատը, Դառնին, Անին, Արտագերսը (այժմյան Կաղզվանի մոտերքը), Ողականջ (Մշո դաշտի արևմտյան ծայրին, Կուրկուր կոչված տեղը, որտեղ Արածա-