Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նին սեղմվում է երկու քարաժայռերի միջև, դրանցից երկու ժամի ճանապարհ դեպի մի ապառաժ բարձրավանդակ, որտեղ մինչև այժմ էլ երևում են Ողականի ավերակները), Վանը և Արոտնը (Սյունյաց երկրում)։ Մնացածները՝ Երկայնորդը, Բարձրացողը, Խորանիստը և այլն, անհայտ են, և նրանց տեղերը որոշելը հնարավոր չէ։ Հավանական է, որ այդ բոլոր ամուր տեղերն էլ գտնվում էին Հայաստանի պարսից բաժնում:

86. Ատրպատական — Եղիշեի ժամանակ այժմյան Ադրրեջանի հարավային և Պարսկաստանի հյուսիս-արևմտյան մասի անունը։ Սահմանները ճշտիվ որոշեչ հնարավոր չէ, որովհետև շարունակ փոխվել է այն երբեմն հօգուտ Հայաստանի, բայց մեծ մասամբ հօգուտ Պարսկաստանի (տե՛ս J. Marquart, Eranschahr, էջ 108—114)։

87. Վռամական կրակ—Բահրամ աթաշ, ամենասրբազան կրակը։

88. Սերայի սահմաններից մինչև Գադերովնի կողմերը-Սերաց աշխարհը համարվում է Արևելյան Ասիան, իսկ Գադերովնը Կադիքսն է Սպանիայի հարավ-արևմտյան ծայրին։ Ուրեմն ուղում է ասել Ասիայի արևելյան ափերից մինչև Եվրոպայի արևմտյան ծայրը։

89. Սինկղիտոո—ծերակույտ, սենատ, հունարեն հայերեն գրվում է նաև Սիւնկղիտոս։

90. Մարկիանոս կայսր—(450—457) Թեոդոս կայսեր մահից (450 թվականի ամռանը) հետո կայսերական իշխանությունն անցավ Թեոդոսի քույր Պուլխերիային, որն ամուսնացավ Մարկիանոսի հետ, և վերջինս այսպիսով կայսր դարձավ։ Եղիշեն բավական ծանր խոսքերով է բնութագրում Մարկիանոս կայսրին. «Իրեն խրատ տվող վատ, անարդ և անաստված մարդկանց լսող, անարի կամ վախկոտ մարդ, որ մարմնավոր խաղաղության համար ավելի լավ էր համարում իր դաշինքը պահել հեթանոսների հետ, քան թե քրիստոնեական ուխտին պատերազմակից լինելս։ Թեոդոս կայսրն էլ իր ժամանակ ոչ միայն չէր օգնել քրիստոնյաներին, այլ նույնիսկ իր մայրաքաղաքում եղած պարսիկ քրիստոնյաներին բռնել և մատնել էր Պարսից թագավորի ձեռքը (տե՛ս I գլուխ)։ Բայց Եղիշեն ոչ միայն խոսք չի գտնում նրա արած տմարդությունը պախարակելու, այլ մինչև իսկ արդարացնում է՝ «քանզի խաղաղասեր էր ի Քրիստոս» ասելով։ Արդյոք Մարկիանոսի և նրա ծառաների դեմ ուղղված այս նախատական խոսքերի մեջ չե՞ն արտացոլվում նաև Քաղկեդոնի ժողովի (451 թ.) հետ կապված հանգամանքներն ու այդ ժողովի շնորհիվ ամբողջ արևելյան կայսրության հավատի մեջ կատարված փոփոխությունը, որին բացասաբար է վերաբերվում Եղիշեն։