Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

91. Հեթանոսների հետ կռած դաշինք ասելով Եղիշեն այստեղ հասկանում է Հազկերտ II-ի և Թեոդոս կայսեր դաշինքը (գլ. I), որ այս անգամ ավելի է ամրապնդվում նրանով, որ Մարկիանոսը խոստանում է հայերին ոչ մի օգնություն ցույց չտալ ո՛չ զորքով և ո՛չ էլ զենքով։

92. Հեր և հարևանդ գավառները—Պարսկահայը կոչված նահանգի երկու գավառները, ոչ հեռու այժմյան Սալմաստից և Խոյից։

93. Խաղխաղ քաղաք — Աղվանից թագավորների ձմեռոցը V դարում, II և III դարերում հայոց թագավորների ձմեռոցը։ Գտվում էր Ուտի կոչված նահանգում, այժմյան Ձեգամ գետի ափին։ Մ. Բարխոպարյան (Արցախ, Բաքու, 1895, էջ 421) հիշատակում է հին ավերակների վրա կառուցված Խաղխաղ անունով մի թուրքաբնակ գյուղ, Ձեգամ գետի մոտերքը։ Այս համապատասխանում է Եղիշեի ասածին, որ նույնպես Խաղխաղ քաղաքը գնում է Վրաստանի սահմաններին մոտիկ։

94. Լոփնսա գետ—հավանորեն այժմյան Ձեգամ գետը։

95. Բաղասական կողմեր կամ հաղասական դաշտ — գտնվում էր Աղվանից երկրում, հավանորեն երկրի հյուսիս-արևելյան կողմերում, հոների սահմաններին մոտիկ (տե՛ս Մ. Աթեղյան, Կորյուն, Վարք Մաշտոցի, Երեվան, 1941, ծանոթագր, 116 և J. Marquart. Eranschahr, էջ 119—120)։

96. Աղվանից մեծ շանտստան ասելով հասկացվում է Աղվանից աշխարհի մայրաքաղաք Պարտավը, Տրտու (այժմյան Թարթար) գետի ափին։ Շահաստան անունը տրվում էր մեծ ու վաճառաշահ քաղաքներին, նահանգի կամ գավառի կենտրոնական քաղաքին։

97. Կապկոն լեռներ — Կովկասյան լեռներ. թիֆլիսեցիք մինչև այժմ էլ անվանում են Կավկավ։

98. Հոների պանակ — նույնն է ճորա պահակ։ Տե՛ս ծանոթագր, 30։ 99. Այստեղ հիշված ձմեռոցներն ու զորքերի կայանները մեծ մասամբ հայտնի անուններ են, ինչպես Դառնին, Երամոնսը, Օշականը, Արմավիրը (այժմյան Շահրիար և Թափադիպի գյուղերի մոտերքը, հայոց Հնագույն մայրաքաղաքը), Կուաշ ավանը (այժմյան Կոշը Արագածի հարավ-արևմտյան Լանջին), Արուճը և Աշնակը (երկուսն էլ Թալինի մոտերքը), Արագածոտն գավառը (այժմյան Թալինի, Թալիշի, Սարդարաբադի, Կարբիի, Համ բերդի կամ Բյուրականի և Վաղարշապատի շրջակայքը), Արտաշատի նահանգն ու Արտաշատ քաղաքն ինքը։ Մնացած անունների տեղերը որոշ կերպով հայտնի չեն, ինչպես՝ Դրասխանակերտը, Վարդանաշատը, Փառախոտը, Ցոլակերտր, Սարդյանքը։