Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

100. «Միջոց աշխարհին» կամ Միջնաշխարհն ասելով պետք է հասկանալ Այրարատը իբրև Հայաստանի կենտրոն:

101. Հայկական տարվա ամիսները հետևյալներն են, 1) Նավասարգ, 2) Հոռի, 3) Սահմի, 4) Տրե, 5) Քաղոց, 6) Արաց, 7) Մեհեկան, 8) Արեգ, 9) Ահեկան, 10) Մարերի, 11) Մարդաց և 12) Հրոտից։ Բոլոր ամիսները, պարսկական ամիսների նման, ունեն 30-ական օր և վերջին ամսից՝ Հրոտիցիցս հետո գալիս են 5 ավելյաց օրերը՝ տարվա 365 օրը լրացնելու համար։

102. Պարսից արքայից արքայի ձմեռոցի տեղն ասելով պետք է հասկանալ Տիզբոնը: Տիզբոնի մասին տե՛ս ծանոթագր, 12։

103. Հազկերտ II—ի հայրը Վռամ (Բահրամ) V-ն էր (420—438)։

104. Ծերը ինչպես այստեղ, այնպես էլ Եղիշեի մեջ համապատասխան տեղերում, գործ է ածվում մեծ հազարապետ ՄիհրՆերսեհի համար։

105. Փայտակարան քաղաք—Հայաստանի Փայտակարան նահանգը համապատասխանում է Ստրաբոնի հիշած նահանգին, որ ընկած էր Ուտյաց երկրից դեպի արևելք Արաքսի ափերին և տարածվում էր մինչև Կասպից ծովը։ Այս նահանգն իր անունն ստացել է իր մայրաքաղաք Փայտակարանի անունից, որ գտնվում էր Կասպից ծովի ափին, Արաքսի գետաբերանի մոտ։ Փայտակարան քաղաքը հիշատակվում է Փավստոսի. Ագաթանգեղոսի, Փարպեցու, Եղիշեի, Մովսես Խորենացու և Սեբեոսի պատմությունների մեջ։ Արաբացիներն այդ քաղաքն անվանում են Բայլաքան: Ոմանք միանգամայն սխալ կերպով Փայտակարան քաղաքը շփոթել են Թբիլիսիի և Պարտավի հետ։ Տե՛ս Hubschmaflll, altamieniSChe Ortsnamen, էջ 267—270 և J. Marquart, Eranschahr, էջ 108, 111, 118 122 և այլն։

106. «Ուրացավ այն ավազանը, որ նղացավ նրան»—խոսքը քրիստոնեական մկրտության մասին է, որով հին մարդը մեռնում է և մի նորը, վերակենդանացածն է ծնվում՝ քրիստոնեական վարդապետության համաձայն։

107. «Ընկալուչ սուրբ Տողին» — պետք է հասկանալ՝ նրան քրիստսնեական համայնքի մեջ ընդունող սուրբ հոգին:

108. «Ջնջեց որդեգրության գիրը և իր ձեռքով խորտակեց մատանու հաստատուն կնիքը». — այստեղից հետևում է, որ Եղիշեի ժամանակ որդեգրության համար հատուկ գիր էր պատրաստվում և այն կնքվում էր մա-