Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանու վրա փորագրած կնիքով իրրև ստորագրություն։ Խորտակել կնիքն արտահայտությունը ցույց է տայիս, որ կնիքը դրվում էր հավանորեն մեղրամոմով և ոչ թե ներկով, որի համար չէր կարեչի խորտակել ասել։


109. Վասակի գործակիցների անունները և այստեղ հիշված իշխանությունները ցույց են տալիս, որ նրա կողմն էին անցել Ռշտունիք (Վանա ծովից հարավ-արևելք), Խորխոռունիք (Վանա ծովից հյուսիս-արկ.- մուտք)։ Վահևունիք (հավանորեն ստորին Բասեն), Գարեղյանք (այժմյան Կաղզվանի շրջանը), Բագրատունիք (Հայաստանի ամենախոշոր և ամենապատվավոր նախարարներից, որոնց պատկանում էին Բարձր Հայոց Ապեր գավառը և Այրարատի Կոգովիտ գավառը Դարույնք գլխավոր քաղաքով, այժմյան Հին Բայազետը), Ապահունիք (Վանա ծովից հյուսիս, այժմյան Մելազկերտի շրջանը), Ակե (Պարսից Հայաստանում, այժմյան Մակուի շրջանում), Ուրծի տեղը որոշապես հայտնի չէ (Ալիշանը դնում է Այրարատի արևելյան սահմանածայրին) և Պալունիք, որոնք երկու մասի էին բաժանված, մի մասը բնակվում էր Վասպուրականում և գործակցում Վասակի հետ, մյուս մասը՝ սահմանակից էր Տարոնին և գործակցում էր Վարդան Մամիկոնյանի հետ։


110. Վրաց աշխարհի միաբանությունը հայերի հետ առաջ էր գալիս այն միանման քաղաքական դրությունից, որի մեջ դտնվում էին երկու Ժողովուրդները պարսից պետության հանդեպ։ Երկու ժողովուրդներին էլ ձուլում ու կործանում էր սպառնում, հենց դրանով էլ պայմանավորվում էր երկու հարևան ազգերի միասնությունն ու ռազմական դաշինքը։


111. Ստորին Հայք—կոչվում է Հայաստանի արևմտա-հարավային մասը, Ծոփաց և Դիարբեքիրի գավառները, որոնք ավելի ցածրադիր են և տաք կլիմա ունեն։ Հ. Հ. Տաշյան («Հանդ Ամս.», 1937, էջ 14—15) այա մասին գրում է. «Ստորին Հայոց» թարգմանություն կրնա ըլլալ Armenia interion»-ի, թեև ավելի ուղիղն էր «ներքին» բառը։ Ասով կհասկցվեր՝ Թեոդոսի բաժանումեն ետքը մինչև Հուստինիանոս՝ «Կարնոյ աշխարհն» ընդարձակ մտոք...»։ Թե ինչպես պետք է հասկանալ Վասակ Մամիկոնյանի վերաբերյալ այս հատվածը՝ այդ մասին տե՛ս սույն գրքի նախորդ հրատարակության մեր ներածության մեջ։


112. Ներքին Վասակը — Մամիկոնյան Վասակն է, որ ապրում էր Հունար բաժնում և գործակցում էր Սյունյաց իշխան Վասակին։ Եղիշեն Մամիկոնյան Վասակին ևս նկարագրում է իբրև մի չարագործ և «աստծու օրենքներին հակառակ գործող մարդ»։


113. Տմորիք—հնագույն ժամանակներից հիշատակվում է Կորդվաց երկրի և Կորդրիքի կողքին (Փավստոս, Եղիշե, Խորենացի), Պարսից երկ-