Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րին մոտիկ։ Մովսես Խորենացին (Պատմություն հայոց, Տփխիս, 1913, էջ 183) ասում է՝ Տմորիք, «որ այժմ կոչվում է Կորցրիք», սրանից պետք է հետևցնել, որ Մովսես Խորենացու ժամանակ Տմորիքը միացած է եղեք Կորդրիքի հետ և այնուհետև կրել է Կորցրիք անունը։ Տմորիքի տեղը որոշելու համար կարևոր է Խորենացու նույն հատվածը, որտեղ ասված է, թե Սմբատը բնակություն հաստատեց «Տմորիքում, որն այժմ Կորցրիք է կոչվում, և գերիների բազմությունը բնակեցրեց Ալկիում»: Այդ Ալկին այժմյան Ելկին է, կամ ելկն է, մոտավորապես այժմյան Բոհտան գավառում (Քուրդիս տան)։ Ասորիներն այդ երկրի բնակիչներին անվանում են Թմորալե դրանք եղել են «մի լեռնային վայրենի ժողովուրդ Պարսից պետության մեջ, որոնց դեմ դեռ 506 թվականի խաղաղությունից հետո ստիպված էր կռիվ մղելու Կավադ արքայից արքան» (Նյոլդեքե): Տե՛ս Hubschmanil, tarmen, Ortsnamen, էջ 336—337 և 3. Marquart, Ermanschahr, (էջ 170. ծանոթագր. 2)։

114. Խաղտյաց աշխարհ, հադտիք—հավանորեն հին խալդերի անունից, այդ երկիրն ընկած էր Սև ծովի հարավ-արևելյան ափերին, այժմյան Տրապիզոնից դեպի հարավ, Հայաստանի Տայք նահանգից դեպի հյուսիս արևմուտք, Պարխար լեռների մոտ։

115. Այստեղ հիշված տասնմեկ նրկրներն իրենց ժողովուրդներով ու թագավորներով պատկանում էին այն դաշտային ու լեռնային ժողովուրդներին, որոնք բնակված էին Կովկասյան լեռների արևելյան մասի հարավային ու հյուսիսային լանջերին և պահպանում էին ճորա պահակը Հոների և Մասքութների արշավանքներից։ Սրանց տեղերն առանձին-առանձին որոշել հնարավոր չէ։ Փորթուգալ փաշա (Եղիշե, էջ 329) կարծում է, որ այժմյան Թապաերանը Թավասպարն է, Պուտուն—Վատը, Թուպան—Գավը և Խիբին — Խիբիովանը։

116. Դրոշ—բացի «դրոշակս սովորական նշանակությունից՝ նշանակում է նաև մեկ դրոշի տակ խմբված զորաբաժին, «գունդ, վաշտ» (Հր. Աճառյան, Արմատ. բառարան, հ. II, էջ 642)։ Փավստոսն ասում է, «Բայց ուր լինէր հանդէս ի նշանաւոր տեղիս, գնդի գնդի, դրոշու գրոշու, վաշտուց վաշտուց» և այլն (III է)։

117. Վարդան Մամիկոնյանի նիզակակիցներից էին՝ Արտակ Պալանին Պալունյաց ցեղի մի մասի տանուտերը Մոկաց գավառում։ Պալունյաց ցեղի մյուս մասի իշխանը գործակցում էր Վասակին (տե՛ս ծանոթագր, 109): Վահան Ամատունին, Հայոց երկրի նախկին հազարապետը (տե՛ս ծանոթագր. 37), որին Վասակը բանսարկությամբ հանել էր տվել պաշտոնից, հիմա Վարդան Մամիկոնյանի ամենաեռանդուն օգնականն էր և ապստամբության գլխավոր հրահրողներից մեկը (Ղազար Փարպեցի, էջ 60)։