Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուլ Դիմաքսյան կամ Վանանդեցի (Եղիշե, V գլ. և Փարպեցի), Արշավիր Արշարունի, Շիրակի և Երասխաձորի տերն ու Արշարունյաց իշխանը և շատ ուրիշ իշխաններ ու սեպուհներ, որոնք թվարկված են այստեղ։

118. Արտազա դաշտ—այլ անունով Շավարտական դաշտ, Արտազու գավառ: Գտնվում է Մասիսից դեպի հարավ արևելք, այժմյան Մակուի մեջ։ Պատերազմը տեղի է ունենում այն մեծ դաշտում, որը դտնվում էր Արտագի և Հեր ու Հարևանդ գավառների միջև, դրա համար էլ դաշտը կոչվում է Արտազի դաշտ։ Այդ դաշտի միջով հոսում Էր Տղմուտ գետը, և Փարպեցին դաշտն անվանում է Տղմուտ ի դաշտ, իսկ Եղիշեն անվանում է Ավարայր՝ մոտը եղած մի դյուզի անունով է «Արարատ» ամսագրում (1872 թ, նոյեմրեր-դեկտեմբեր) Գալուստ Շերմազանյանը նկարագրում Է Մակու գետն անցնելուց հետո դեպի հարավ ձգված դաշտեր, որոնցից մեկը կոչվում է Չորսի դաշտ և մյուս մոտակա դաշտից բաժանվում Է Աղսու գետով։ Այդ Աղսու գետը համարվում է Տղմուտը, իսկ լեռներով շրջապատված Չորսի դաշտը՝ Ավարայրի դաշտը:

119. Աստվածային տեղ ասելով հասկացվում է դրախտը, որտեղ բնակեցված էր Ադամը, բայց աստծու պատվերը չպահելով և չարին լսելով պատվիրանազանց գտնվեց և դուրս արվեց այնտեղից:

120. Մսեղեն մեծ բլուրը Գողիաթն է, որի դեմ դուրս եկավ պատանի Դավիթը պարսատիկով ու քարով և սպանեց նրան։ Տե՛ս Ա. Թադ, ԺԷ գլուխ։

121. «Իմանալի արեգակ» արտահայտությունը գործ է ածվում Քրիստոսի համար։

122. «Մի՛ մոռանաք այն յուղը, պսակը, ուռերն ու առատաձեռն պարգևները, որ շնորհվում է ձեզ արքունիքից ասում է Պարսից զորավար Մուշկան-Նիսալավուրտը իր զորքերին։ Յուղն այնքան ազնիվ բան էր համարվում, որ մաղդեզն արդարների հոգիները հանդերձյալ կյանքում յուղով պիտի սնվեին։ Պսակը նույնպես շատ գործածական էր Պարսկաստանում և նրանով պսակում կամ վարձատրում էին որևէ գործի մեջ աչքի ընկնող անձերին, իշխաններն ու մեծամեծներն այն իրենց գլուխներին էին դնում տոնի և Նեվրոպի օրերը, իսկ այլ մարդիկ՝ ամուսնանալու ժամանակ։ Այստեղից է առաջացել նաև անշուշտ մեր մեջ սովորական պսակվել խոսքը ամուսնանալ բառի փոխարեն։ Ուռը, երևի տրվում էր կա՛մ պսակ շինելու համար կա՛մ այսպես էր կոչվում խաղողի որթը, որ արվում էր այգի տնկելու համար (հմմտ. Փորթուգալ փաշա, Եղիշե, էջ 150, ծանոթ. 1):