Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

123. Մատյան գունդ - այսպես էր կոչվում Պարսից զորքի մեջ ամենաընտիր, լրիվ սպառազինված գունդը։ Փավստոս Բյուզանդն ասում է մատենիկ գունդ։ Ամենայն հավանականությամբ նույնն է, ինչ որ Հերոդոտի հիշած անմանների գունդը, որ բաղկացած էր լինում 10 հազար ընտիր հեծյալներից. գունդն անմահ էր կոչվում այն պատճառով, որ երբ նրա միջից որևէ մեկն սպանվում էր կամ մեռնում, տեղն անմիջապես ուրիշին էին նշանակում, այնպես որ 10 հազար թիվը երբեք չէր պակասում (Հերոդ. դիրք է, գլ. 83)։ Հերոդոտի տեղեկությունը վերաբերում է Քսերքսեսի զորքերին, բայց VI դարի պատմիչ Պրոկոպիոսի վկայության համաձայն՝ Սասանյանները վերահաստատել են Անմահների գունդը (այս ամենի մասին տե՛ս Փորթուգալ փաշա, Եղիշե, էջ 360—361)։

124. Ապարնացիք, Կուտիչները և նեղերը լեռնցի և կիսավայրենի մազովուրդներ էին, որոնք ապրում էին Կասպից ծովի հարավային և հարավ-արևմտյան ափերին։ Պտղոմեոսի և Ստրարոնի տված տեղեկությունների համաձայն՝ Կատիշները բնակվում էին այժմյան Թալիշ նահանգում։

Պլուտարքոսը Կատիկների երկիրը նկարագրում է իբրև մի դժվար մատչելի և միգապատ երկիր, որտեղ ո՛չ ցորեն էր բուսնում և ո՛չ էլ այլ արմտիք, երկրի պատերազմասեր բնակիչները սնվում էին տանձով ու խնձորով և ուրիշ պտուղներով։ Վեգերը այժմյան Գիլանի բնակիչներն են, իսկ Ապարհացիք երևի Ստրարոնի հիշած Պարնասյաններն են, որոնց բնակության վայրը եղել է այժմյան Մազանդարանի գավառը (տե՛ս Փորթուգալ փաշա. Եղիշե, էջ 861 և J. Marquart, Eranschahr, էջ 125)։

125. Պարսից զորավարը հրաման է տալիս իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ Հայոց զորավարի. այս նշանակում է, որ Վարդան Մամիկոնյանը բռնել էր Հայոց բանակի ձախ թևք:

126. Խորեն Խորխոռունուն նիզակակից տրված Ընծայինը Արսեն Ընձայացին է (տե՛ս նաև գլ. V և մի քիչ հետո նահատակների ցանկում՝ այազգէն Ընծայնոց արդարն Արսէն»)։ Անձախի ձոր կամ Անձահից ձոր— Վասպուրականի գավառներից մեկն էր. գրվում է նաև Անձախաձոր և Ընձահից ձոր։ Ըստ Թովմա Արծրունու այս գավառի սահմանները հասնում են մինչև Պարսկահայքի Հեր գավառի սահմանները։ Նշանավոր է այս ձորում գտնվող Կոտոր բերդը, որի անունով էլ կոչվում է այժմյան Քոդուը վիճակը (տե՛ս Հ. Ս. էփրիկյան, Բնաշխարհիկ բառարան, Վենետիկ, 1900, էջ 213):

127. «Պարսից երկու կողմերն էլ ջարդվեցին»—ակնարկ է մի կողմից՝ III գլխում պատմած Քուշանների դեմ մղած պատերազմի անհաջողության մասին—«Մանաւանդ զի յարևելից պատերազմէն կորակոր և ոչ բարձրագլուխ էր դարձյալ» — մյուս կողմից՝ իրերի խառնաշփոթ վիճակի մասին Հայաստանում: