Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

128. Տայոց ձորագավառը-Հայաստանի XIV նահանգը, սահմանակից էր հյուսիս-արևմտյան կողմից Եգերացոց աշխարհին, իսկ հյուսիս-արևելյան կողմից Գուգարրին. հայտնի է իր ամուր դիրքով, ամրոցներով ու բերդերով։ Պատկանում էր IV գարում Մամիկոնյան տոհմին։ Փավստոս Բյուզանդն այս երկիրն անվանում է աշխարհ, Եղիշեն՝ ձորագավառ, հաճախ պարզապես գավառ է կոչվում Փարպեցու կողմից (էջ 94, 110, 121)։ Բնակիչները կոչվում էին Տայեցիք։ Տայք անունն առաշացեյ է մի ոչ հայկական ժողովրդի անունից, որ ամենից առաջ հիշում է Քսենոֆոնը. դրանք կոչվում էին կամ նաև, Taocոր համապատասխանում է հայերեն Տայք, Տայոց անվանը (տե՛ս Hubschmann. altarmenische Ortsiiamen, էջ 276—278):

129. Խիբիովան — Կովկասյան լեռնականների երկրի անունն է, այս երկիրը չի հիշվում IV գլխի 11 լեռնական ցեղերի անունների շարքում, բայց այստեղ անվանված է նույն երկրների թվում և անշուշտ նրանցից մեկն է, Տե՛ս ծանոթագր. 115։

130. Սամուել, Աբրահամ, Արշեն երեցներ և Քաչաչ սարկավագ: — VII գլխում Եղիշեն ավելի որոշ տեղեկություններ է հաղորդում սրանց մասին: Սամուելը Արարատից էր, Արածա գյուղից (ըստ Ալիշանի՝ Շիրակ, էջ 6, Շարուրի դաշտում), Աբրահամը, որ VII գլխում սարկավագ է կոչվում, մինչդեռ VI գլխում քահանա է ասված, նույն գյուղից էր ըստ Փարպեցու (Տփխիս՝ 1904, էջ 75 և 78) և Սամուելի «Հոգւոյ որդին»։ Պետք է ասել, որ Պարպեցին ևս Աբրահամին (էջ 75) քահանա է անվանում, իսկ էջ 78-ում՝ սարկավագ։ Այս Աբրահամ նահատակին իհարկե չպետք է շփոթել հայտնի Աբրահամ Խոստովանողի հետ, որը Տայոց գավառի Զենակ գյուղից էր: Սա չնահատակվեց Պարսկաստանում, այլ բազմաթիվ տանջանքների ենթարկվելուց, խեղանդամ դառնալուց և երկար տարիներ աքսորում անցկացնելուց հետո Հայաստան վերադարձավ։ Այս վերջինս է նաև Մայփերկաթի եպիսկոպոս Մարութասի հռչակավոր «Վկայք Արևելից» գրքի թարգմանիչը։ Արշենբ Բագրևանդ գավառի Եղեգիկ կամ Եղեգյակ գյուղի երեցն էր։ Քաջաջ սարկավագի մասին Եղիշեն ասում է. «Որտեղից Ռշտունյաց եպիսկոպոս Սահակն էր», առանց ճշգրիտ որոշելու վայրը։ Ղազար Փարպեցին (էջ 79) Քաջաջ սարկավագի մասին ասում է՝ «որ էր և նա ի գաւառէն Ռշտունեաց, աշակերտ սրրոյ եպիսկոպոսին Սահակայ»։

131. «Այս բոլոր թղթերի վրա գրված էր Վասակի վավերական մատանին»։ Հին սովորության համաձայն մատանիների վրա կնիք էր փորագրվում և պաշտոնական գրությունները վավերացվում էին այդ կնիքը դրոշմելով ստորագրության փոխարեն, եթե մանավանդ համապատասխան անձը անգրագետ էլ էր, ինչպես պատահում էր հաճախ: