Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

132. Վասակին Պարսից արքունիքում ամբաստանող նրա ազգականները կարող էին միայն իր փեսա Վարազվազանը և հորեղրոր որդիները՝ Բարգենը և սակուրը շինել, որոնց նա հալածել էր հայրենի ժառանգությունից և տիրացել Սյունյաց իշխանությանը։ Եղիշեի գրքի IV գլխում նրանք եղբոր որդի են անվանված, բայց անշուշտ պետք է ավելի ընդարձակ իմաստով հասկանալ: Բարգենը և Բակnւրը Վասակի հորեղբոր՝ Վաղինակի որդիներն էին և բնականաբար թշնամի պիտի լինեին Վասակին, որովհետև սա թանսարկությամբ սպանել էր տվել նրանց հորը և իշխանությունը հափշտակել։

133. Պարսից արքունիքում կատարված դատավարության ժամանակ հոգևորականների կողմից խոսում և պատասխան է տալիս Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսը, թեև այնտեղ էր գտնվում կաթողիկոսական իշխանությունը վարող Հովսեփ երեցը և իսկապես նա պետք է իբրև եկեղեցու գլուխ բոլոր հոգևորականների կողմից պատասխան տար։ Այդ բացատրվում է նրանով, որ ինչպես Եղիշեն VII գլխում ասում է՝ Սահակ եպիսկոպոսը «լավ գիտեր պարսկերեն»: Նույնը վկայում է նաև Ղազար Փարպեքին (էջ 97), «Սուրբ եպիսկոպոսն միայն գիտեր պարսկերէն, և այլ ոք ի որթոցն ոչ գիտեր»:

134. «Դրաէ հավատացիք Վրաց աշխարհը»—ասում է Եղիշեն Վասակի համար, ակնարկելով նրա վրաց մարզպան նշանակված լինելը։ Երբ է Վասակը Վրաստանի մարզպան եղել, անհայտ է, համենայն դեպս Հայաստանի մարզպան նշանակվելուց առաջ պետք է եղած լինի, հավանորեն 442—445-ի միջև։ Այդ մարզպանության տևողությունը նույնպես անհայտ է, միայն այսքանն է երևում Եղիշեի խոսքերից, որ վրացիները շատ էլ գոհ չեն եղել նրա իշխանությունից։

135. «Ինձ այնպես է թվում, թե դա ձեզ սուտ հույսով է ուրախացրել», — ասում է Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսը Վասակի մասին: Սահակ եպիսկոպոսն ուզում է ասել թեև դա շատ լավ գիտեր, որ հայերին պարսից կրոնին դարձնել չի կարող, բայց ձեզ կերակրել է սուտ հույսերով թե ինքն այդ գործը կկարողանա կատարել:

136. «Զի ոչ ըստ կարգի ուներ նա զտերութիւնն Սիւնեաց աշխարհին այլ նենդութեամբ և քսութեամբ ետ սպանանել զհօրեղբայր իւր զՎաղինակ, և յինքն տարաւ զտերութիւնն իբրև քրսւիկար յարքունիս»: Սա երկրորդ տեղն է, որ Եղիշեն դործ է ածում այս «քրտիկար» կամ ավելի ճիշտ՝ «քրպիկար» արտահայտությունը: Իմաստն այն է, որ Վասակը նենգությամբ ու քսությամբ սպանել տալով իր հորեղբայր Վաղինակին՝ նրա իշխանությունը իբրև վարձատրության արժանի երախտավոր գործ գրավել էր տվել հարքունիս և իր այդ ծառայության փոխարեն նա ինքն էր Պարսից թագավորից ստացել Սյունյաց իշխանությունը։