Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

137. «Որպէսզի բազում մարդիկ իսկ չոգան ի տուժին» ասելով պետք է հասկանալ, որ պարսիկները Վասակի ընտանիքից շատ մարդկանց բռնել էր որպես գերի արքունիք էին տարել տույժի փոխարեն, որովհետև Վասակը դատապարտվել էր նաև արքունի հարկերը տեղ չհասցնելու և յուրացնելու համար, և նրա ու իր հայրերի ունեցած-չունեցածն ու նույնիսկ կանանց զարդերը բավական չէին եղել նրա վրա բարգված պարտքը հանգցնելու համար։ Եղիշեն ասում է եթե Վասակն իր նախնիքների գերեզմաններում էլ գանձ գտնելու հույս ունենար, նա «այդ գանձերը կհաներ և տուգանք կտար իրեն և ընտանիքի համար»։

138. Հազկերտ I 16-րդ տարին համապատասխանում է 453/454 թվականին։

139. Վրկան—Կասպից ծովից դեպի հարավ-արևելք ընկած աշխարհի անունը այլ անունով կոչվում է Հիւրկանիա, հունարեն: Անվան ավելի ուշ ձեն է Գուրգան, ինչպես գործ են ածում ասորիները: Մինչև II դարի կեսերը Քր, հետո առանձին պետություն էր։ Այդ ժամանակվանից հետո Արշակունիների օրով այդ երկրի գրության մասին տեղեկություններ չկան մինչև Սասանյանները, Տաթարին տեղեկություն է տալիս նրա նվաճման մասին Արտաշիրի կողմից, առանց նրա քաղաքական գրության մասին որևէ բան ասելու։ Վրկանը շատ մեծ դեր էր կատարում. Պարսից թագավորների պատերազմների մեջ Շուշանների և Հեփթազների դեմ ծառայում էր իբրև օպերացիոն բազա։ Հետագայում, 595—602, Սմբատ Բագրատանին այդ երկրի մարզպանն էր (տե՛ս J. Marquart, Eranschahr, էջ 72—74):

140. Նյուշապուն քաղաք — Ապար աշխարհի մայրաքաղաքն այժմյան եորասանում: Հիմնել է ըստ ոմանց Շապուհ I-ը (242—273), ուրիշների ասելով (Տարարի, էջ 59)՝ այդ քաղաքը կառուցել է Շապուհ II (310— 379)։ Անունը նշանակում է «Գեղեցիկ Շապուհ»։ Տե4ս Hubschmann Arm. Gr. Էջ 20 և J. Marquart, Eranschahr, էջ 74։

141. Համակդեն—կրոնի ամբողջ ուսմունքը լավ գիտցող։ Թովմա Արծրունին (Հրատ. Պատկանյանի, էջ 28) ասում է՝ «Անուանւին զինքեանս համակդենս, այսինքն ամենագէտ ի հաւատ կրակի» — կրակի հավատի կամ պաշտամունքի մեջ ամեն բան իմացող (տե՛ս Hubschmann Аrm. Gr. էջ 117 և Հր. Աճառյան, Արմատ, բառարան, IV հատոր, էջ 57—58): Բայց այստեղ Եղիշեն համակդենությունը կարծես առանձին կեշտ կամ դավանանք է համարում այն իմաստով, որ նրա մեջ պարունակվում են մյուս բոլոր չորս կամ հինգ դավանությունները։

142. Ամպարաքաշ—.կոչվում է, հավանորեն, պարսից առաջին կամ նախնական կրոնը։