Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

143. Բոզպայիա — պարսկական կրոնին վերաբերյալ մի գրքի անուն, որ մեկնվում է իբրև «մեղքերի քավություն» (Hubschmann, Arm. Gr- էջ 122): Փորթուգալ փաշա (Անդ, էջ 400) ենթադրում է, որ կարող է նշանակել «աղոթք, աղերս, պաշտամունք», և Եղիշեն այստեղ ուզում է ասել թե մոգպետը ոչ միայն գիտեր բուն կրոնը, այլ նաև մյուս արարողություններն ու պաշտամունքի կարգերն ու աղոթքները, հայտնի է, որ պարսիկներն այս վերջիններին էլ նույնքան կարևորություն էին տայիս, որքան առաջինին (տե՛ս նաև Հր. Աճառյան, Արմատ, բառարան հ. I, էջ 112 և 3. Թերեաքյան, «Արարատ» ամսոպիր, 1903, էշ 735—736):

144. Պահլավիկ և Պարսկադեն—նշանակում է՝ մոգպետը ծանոթ էր պահլավիկ լեզվին, որով թարգմանված և մեկնաբանված էին Ավեստայի անհասկանալի լեզվով գրված գրքերը և, ուրեմն, գիտեր ամբողջ կրոնական վարդապետությունը, որ ամփոփված էր Պահլավիկ գրքի մեջ: Իսկ պարսկադեն ասելով պետք է հասկանալ այն ուսմունքներն ու զրույցները. որոնք պահլավիկ գրքերում չկան, ինչպես Զրվանի նախագոյությունը. Որմզդի սպանումը, արեգակի և լուսնի առասպելախառն ծագումը և այլն, առաջ էին եկել Սասանյանների ժամանակ և տարածված էին Պարսկաստանի արևմտյան և հարավային նահանգներում և դավանանքի զորություն անեին (Փորթուգալ փաշա, Անդ, էջ 399։ Հմմտ. նաև J. Мarquart Eranschahr, էջ 123, ծանոթագր. 5)։

145. Պետմոգ, այլ ընթերցված՝ մոգպետն—այսպես է անվանում Եղիշեն վեցերորդ կեշտը կամ դավանանքը: Ի՛նչ է այդ վեցերորդ կեշտը, և ինչպե՜ս պետք է բացատրել պետմոգ բառը, մինչև այժմ որոշ չէ: Գուցե նույնպես կրոնական որևէ գրքի անուն էր՝ նախորդների նման:

146. Ադեն—նույնն է, ինչ որ Եդեմ կամ եբրայեցերեն էդեն, որ նշանակում է «հաճույք, բերկրանք»: Այս այն պարտեզի կամ ուրիշ խոսքով դրախտի անունն է, որ եբրայական առասպելի համաձայն՝ աստված տնկեց նախամարդկանց—Ադամի և Եվայի համար, բայց նրանք պատվիրանազանց գտնվելով և օձին լսելով՝ զրկվեցին նրանից և արտաքսվեցին այնտեղից։ Այդ պարտեզը կոչվում է նաև աստծու պարտեզ (Եզեկիելի մարգարեությունը, ԻԸ 13 և ԼԱ 8 և այլն)։ Պատվիրազանցությունից և արտաքսվելուց հետո Եդեմի դուռը փակված է մարդկանց առաջ, դրա համար էլ Եղիշեն այստեղ ասում է, որ Քրիստոսը «բաց է արել Ադենի կողպած դուռը»։

147. «Ետևս և ի ձեռին նոցա զանշուջտ ռաբունայն, որ հանդերձեալ պահի ի ձեռն ճարտարապետին»: Ռաբունա (Ռահբունա) ասորերեն բառ է, որ անցել է հունարենին ձևով և նշանակում է գրավական, առհավատչյա (տե՛ս Payne Smith, Syriac Dictionary, Oxford, 1903, էջ 531 և С. Brockelmann, Lexicon syriacum, Berlin, 1895, էջ 348)։