Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղից որ այսքան գանձ է դուրս գալիս, էլ ինչպե՞ս է շեն մնում այդ աշխարհը։

Եվ երբ տեսան, թե այս ամենով չկարողացանք զզվեցնել, այն ժամանակ հայտնապես հրաման տվին մոգերին և մոգպետներին մի նամակ գրել իրենց ձախուծուռ հավատի համաձայն։ Եվ նամակի պատճենն այս է.

«Միհրներսեհ Վզուրկ» հրամատար Երան և Աներան, Հայոց Մեծաց շատ ողջույն».

«Իմացած եղեք, որ ամեն մարդ, ով բնակվում է երկնքի տակ և չունի դենիմազդեզն կրոնը, նա խուլ է և կույր և Հարամանիի դևերից խաբված։

«Որովհետև քանի դեռ չկային երկինքն ու երկիրը, մեծ աստված Զրվանը հազար տարի զոհ էր անում և ասում էր, «Թերևս ինձ մի որդի լինի Որմիզդ անունով, որ ստեղծի երկինքն ու երկիրը»։ Եվ հղացավ երկու հոգի իր որովայնում, մեկը՝ զոհ մատուցանելու և մյուսն էլ թերևս, ասելու համար։ Երբ իմացավ, որ որովայնի մեջ երկուսն են, ասաց. «Որը շուտ դուրս գա, նրան կտամ թագավորությունս»։

«Բայց նա, որ թերահավատությունից էր հղացած, պատառեց որովայնը և դուրս եկավ։ Ասում է նրան Զրվանը. «Ո՞վ ես դու»։ Ասում է՝ «Քո որդին եմ՝ Որմիզդը»։ Զրվանն ասում է նրան, «Իմ որդին լուսավոր է և անուշահոտ, դու խավարային ես և չարասեր»։ Եվ երբ խիստ դառնապես լաց եղավ, թագավորությունը նրան տվեց հազար տարով։

«Երբ ծնավ մյուս որդուն ևս, անունը Որմիզդ դրեց. թագավորությունը խլԵց Արհմնից և տվեց Որմզդին, և ասում է նրան, «Մինչև այժմ ե՛ս քեզ զոհ արի, այժմ դո՛ւ ինձ արա»։ Եվ Որմիզդն ստեղծեց երկինքն ու երկիրր, իսկ Արհմընը նրա դեմ չար գործեց։

«Եվ արարածներն այսպես են բաժանվում, հրեշտակները Որմզդինն են, իսկ դևերը՝ Արհմնինը, և այն բոլոր բարիքները, որոնք երկնքից գալիս են երկիր, Որմզդինն են, իսկ այն բոլոր վնասները, որ գործվում են այնտեղից այստեղ, Արհմնի արածներն են։ Նմանապես երկրիս վրա ինչ որ