Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եզնիկ՝ Բագրևանդի եպիսկոպոս.
Սուրմակ՝ Բզնունյաց եպիսկոպոս.
Տաճատ՝ Տայոց եպիսկոպոս.
Թաթիկ՝ Բասենի եպիսկոպոս.
Քասու՝ Տուրուբերանի եպիսկոպոս.
Երեմիա՝ Մարդաստանի եպիսկոպոս.
Եվղաղ՝ Մարդաղվո եպիսկոպոս.
Անանիա՝ Սյունյաց եպիսկոպոս.
Մուշե՝ Արծրունյաց եպիսկոպոս.
Սաճակ՝ Ռշտունյաց եպիսկոպոս.
Բասիլ՝ Մոկաց եպիսկոպոս.
Գադ՝ Վանանդի եպիսկոպոս.
Եղիշա՝ Ամատունյաց եպիսկոպոս.
Եղբայր՝ Անձավացյաց եպիսկոպոս.
Երեմիա՝ Ապահունյաց եպիսկոպոս։

Այս բոլոր եպիսկոպոսները և բազմաթիվ քորեպիսկոպոսներ և պատվական երեցների զանազան տեղերից եկեղեցու սուրբ ուխտի հետ միասին՝ միաբան և միահավան, միահամուռ ժողովելով թագավորանիստ վայր Արտաշատում՝ մեծամեծ նախարարների և աշխարհի ամբողջ բազմության հավանությամբ գրեցին նամակի պատասխանը։

«ՀՈՎՍԵՓ ԵՊԻՍԿՈՊՈՍ, ինձ հետ միաբանածների ճետ միասին մեծամեծներից մինչև փոքրերը, Արիների և Աճարիների Միհրներսեհ մեծ հազարապետին շատ ու շատ ողջույն խաղաղասեր մտքով, քեզ և Արյաց ամբողջ զորաբանակին:

«Նախնիներից սովորություն ունենք՝ աստվածատուր պատվիրանի համաձայն՝ աղոթք անել թագավորի կյանքի համար և անդադար խնդրել աստծուց նրա համար երկար կյանք, որպեսզի խաղաղությամբ վարի այն տիեզերական իշխանությունը, որ աստված է հանձնել դրան, որպեսզի դրա երկարատև խաղաղ կառավարության ժամանակ մենք էլ առողջությամբ և աստվածպաշտությամբ անցկացնենք մեր