Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցելու լծված են անհրաժեշտ գործը կատարելու՝ պատվի կարգը չհափշտակեշով միմյանցից։

«Ահա պարզորեն ասված ամեն մարդու համար դյուրըմբռնելի բացատրությունը։

Որովհետև կրակը գոյացությամբ և զորությամբ խառնված է երեք մասերի մեջ էլ. այնպես որ ջերմությունն ավելի շատ գտնվում է քարերի և երկաթների մեջ, և ավելի քիչ օդի և ջրի մեջ, բայց ինքն առանձին ոչ մի տեղ չի երևում։ Իսկ ջրի բնությունն այնպես է, որ առանձին էլ կա, երեք մասերի հետ խառն էլ կա, ավելի շատ՝ հողաբույսերի մեջ և ավելի քիչ՝ օղի և կրակի մեջ։ Իսկ օդը թափանցանց գտնվում է կրակի և ջրի մեջ և ջրի միջոցով էլ բուսական կերակուրների մեջ։

«Եվ այսպես այս տարրերը խառնված են և դարձել են ինչպես մի մարմին, և չեն կորցրել յուրաքանչյուրն իր բնությունը, և երբեք էլ կանգ չեն առել հակառակությամբ, հնազանդ մնալով այն անխառն իշխանին, որ խառնվածները հարմարեցնում է իրար հետ՝ բոլոր կենդանիների բնակության և ամբողջ աշխարհիս հարակա տևողության համար։

«Իսկ եթե այս անբան աշխարհի համար այսպես հոգ է տանում աստված, ինչքա՞ն ավելի կհոգա բանավոր աշխարհի՝ մարդու համար։

«Այս բանն ասաց նաև ձեր երևելի իմաստուններից մեկը, թե Միհր աստվածը մարդկային մոր ծնած էր, և աստվածազավակ թագավոր է և քաջ համհարզ յոթերորդ աստվածների։ Եթե կարելի է հավատալ այդ առասպել արագությանը,— որ զուր նույնիսկ գործերով կատարյալ եք ցույց տալիս ձեր հավատի մեջ,— մենք այլևս առասպելներին չենք հավատում, այլ աշակերտ ենք մեծ Մովսես մարգարեի, որի հետ աստված խոսեց մորենու մեջ Սինայում, և դեմառդեմ օրենքներ դրեց և տվեց նրան. և հասկացրեց այս նյութեղեն աշխարհի արարածական լինելը, և իր աննյութ էությանը, որ այս նյութերի ստեղծողն է ոչնչից. և հասկացրեց նրան, որ այս երկիրը երկրավորներով և երկինքը երկնավորներով նրա ձեռքի գործն են։ Երկնքի բնակիչները հրեշտակներն են, իսկ