Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկրի բնակիչները՝ մարդիկ, բանավոր են միայն մարդն ու հրեշտակը, իսկ աստված բարձր է երկնքից և երկրից:

«Եվ բոլոր արարածներն անբանորեն կատարում են նրա պատվիրաններն ու հրամանները և երբեք չեն անցնում իրենց համար դրված սահմանից. բայց մարդն ու հրեշտակը ազատ են թողնված իրենց կամքին, որովհետև բանական են, եթե նրա հրամանին հնազանդ մնան, անմահ են և աստծու որդիներ: Բոլոր արարածներին տվել է ծառայության համար — երկիրս՝ մարդկանց, իսկ երկինքը՝ հրեշտակներին. իսկ եթե ականջ չդնեն և պատվիրանը չպահեն, աստծուն ընդդեմ գործեն, ամեն պատվից [կընկնեն] և կանարգվեն, որպեսզի [նրա] իշխանությունն անբամբաս երևա, իսկ հանցանք կատարողներն ամոթալից լինեն։

«Իսկ եթե դու մոլորվել ես տգիտության մեջ, ես, որ հաստատ գիտեմ, չեմ կարող քո մոլորության հետևից գալ: Եթե հետևեմ քո անուսումնությանդ, երկուսս էլ անդառնալի կորստի կմատնվենք, գուցե՝ ես քեզանից ավելի վատթար, որովհետև ինձ վկա ունեմ աստծու ինքնասաց ձայնը. «Այն ծառան, ասում է, որը շգիտե իր տիրոջ կամքը և ծեծի արժանի մի գործ է կատարում, ծեծ ուտելն ուտում է, բայց ավելի քիչ[1], իսկ ով լավ տեղյակ է թագավորի կամքին և որևէ հանցանք է գործում նրա առաջ, բազմապատիկ տանջանքի է ենթարկվում առանց բարեխոսի»։

«Արդ, խնդրում եմ քեզ և քո իշխանության տակ եղած բոլորին. ո՛չ դու ինձ հետ բազմապատիկ տանջանքի ենթարկվիր» և ո՛չ էլ ես քեզ հետ՝ ավելի քիչ. այլ ես ու դու և ամբողջ բազմությունդ քաջ թագավորիդ հետ միասին այնպես աշակերտենք աստվածային գրքերին, որ տանջանքներից փրկվենք և դժոխքն արհամարհենք և անհանգչելի կրակից ազատվենք, և արքայությունը ժառանգենք, և այս անցավոր կյանքով անվերջ ունենանք անանց մեծությունը։

«Բայց ինչ բանից որ դու զարհուրել ես, բարեհաճ եղիր և շուտով կաշակերտես ճշմարտությանը։

  1. Շուկ. ԺԲ-48: