Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմինն առնելը, այլ մեծարեց նրան իբրև իր աստվածաստեղծ գործը։ Ո՛չ թե քիչ-քիչ շնորհեց սրան անմահության պատիվն ինչպես անմարմին հրեշտակներին, այլ միանգամից զգեցավ ամբողջ բնությունը մարմնով՝ շնշով և հոգով, և միացրեց աստվածության հետ. միություն և ոչ թե երկուություն. և այսուհետև մեկ ենք ճանաչում աստվածությունը, որ կար այս աշխարհից առաջ, նույնը և այսօր։

«Այս Հիսուս Քրիստոսը, որ իր մարմնով փրկեց ամբողջ աշխարհը, իր կամքով դեպի մահ եկավ. և ինչպես ինքն աստվածությունը գիտե՝ մարմնացավ անարատ կույսից և ծնվեց ու խանձարուրներով փաթաթվեց և մսուրի մեջ դրվեց, և արևելքից մոգերին շարժեց-բերեց իրեն երկրպագելու. որպես երեխա սնվեց կաթով, աճեց ու մեծացավ երեսուն տարի, ամլորդի Հովհաննեսից մկրտվեց Հորդանան գետում։ Մեծամեծ հրաշքներ ու սքանչելիքներ գործեց հրեաների մեջ. մատնվեց քահանաների կողմից, դատապարտվեց Պոնտաղի Պիղատոսի կողմից։ Խաչվեց, մեռավ, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, երևաց տասներկու աշակերտներին և ուրիշ շատերին՝ ավելի քան հինգ հարյուրի։ Եվ նրանց հետ շրջվելով քառասուն օր՝ երկինք վերացավ Ձիթենյաց սարից իր աշակերտների աչքի առաջ, ելավ ու նստեց հայրենի աթոռը։ Խոստացավ երկրորդ անգամ գալ ահավոր զորությամբ՝ մեռելներին հարություն տալու, ամբողջ աշխարհս նորոգելու, արդարների և մեղավորների միջև արդար դատաստան անելու, արժանավորներին պարգևատրելու և ա՛յն չարագործներին պատմելու համար, ովքեր այս բոլոր բարերարություններին չեն հավատում։

«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ քուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված։

Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքումն են, և մեր մարմինները քո-առաջն են. քո կամքի համաձայն արա՛, ինչ ուզում ես։ Եթե այս հավատի մեջ թողնես, ո՛չ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն և ո՛չ էլ եր-