Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աներկյուղ համարձակության վրա։ Եվ շատ ահաբեկվածներ սկսեցին ամրապես զորանալ և նույն շշնջյունն էր լսվում բոլոր շրթունքներից։

Իսկ չարասեր մոգպետը մեծ հազարապետի հետ միասին չարախոսություն շնչեց և թագավորին իբրև անշիջանելի հուր բորբոքեց։ Եվ նա սկսեց ատամները կրճտացնել ինչպես մի օրհասական վիրավոր և բոլորի առաջ ձայն արձակելով մեծ ատյանում՝ ասաց. «Ես գիտեմ այդ բազմաթիվ մարդկանց չարությունը, որոնք թերահավատությամբ են վերաբերվում մեր կրոնին և անդարձ մոլորված են կախարդության հետևից։ Եվ ես մտքումս դրել եմ, որ ոչ ոքի մեծամեծ հարվածներից չազատեմ, մինչև որ ակամա հեռանան այնպիսի սխալ կրոնից, եթե ամենամոտիկ մարդկանցիցս մեկն էլ լինի, նույն պատիժները նրան էլ կտամ»։

Այն ժամանակ դառնացած ծերը խոսք վրա բերեց և ասաց թագավորին. «Ինչո՞ւ համար է այդ քո մեծ տրտմությունը, որովհետև եթե կայսրը քո հրամանից դուրս չի գալիս, և հոները քեզ են ծառայում, էլ ո՞ր մարդն է երկրի վրա, որ կարող է ընդդիմանալ քո հրամանին։ Տիրաբար հրաման տուր ներսը ինչ էլ որ ասես՝ իսկույն կկատարվի»։

Եվ թագավորն անմիջապես ներս կանչելով դպրապետին՝ հրամայեց հրովարտակ դրել, բայց այլևս ո՛չ թե սովորության համաձայն, այլ զայրագին խոսքեր ինչպես ատելի և անպիտան անձերի, ամենևին չհիշելով տիրասեր մարդկանց մեծամեծ ծառայությունները, այլ միայն անուն-անուն կանչելու հրաման տալով այն մարդկանց, որոնց ինքը ճանաչում էր և որոնց անուններն են՝

Սյունյաց տոհմից Վասակ անունով.
Արծրունյաց տոհմից Ներշապուհ անունով,
Ռշտունյաց տոհմից Արտակ անունով,
Խորխոռունյաց տոհմից Գաղեշո անունով.
Մամիկոնյան տոհմից Վարդան անունով.
Մոկաց տոհմից Արտակ անունով.
Ապա հունյաց տոհմից Մանեճ անունով.