Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամատունյաց տոհմից Վաահան անունով.
Վահևունյաց տոհմից Գյուտ անունով.
Անձևացյաց տոհմից Շմավոն անունով:


Այս նախարարներին անուն - անուն կանչեցին արքունի դուռը: [Հայ նախարարների] մի մասը հենց իրեն մոտ էին բանակում, մյուսներն էլ հյուսիսային կողմերը՝ Հոնաց պահակում. նախարարներից ոմանց էլ թողել էր Հայոց աշխարհում։

Արդ. թեպետև բոլորը միևնույն տեղում չպատահեցին միմյանց, բայց առաջուց իմանալով չարաբարո բռնավորի մտադրությունները, հեռավորներին էլ իբրև միևնույն վայրում եղած մերձավորների միմյանց մոտիկ էին համարում։

Եվ սուրբ եպիսկոպոս Հովսեփի ձեռքով նույն ուխտի մեջ հաստատվելով՝ յուրաքանչյուրն իր տեղից ելան-գնացին արքունի դուռը։ Եվ շատ հին շտապում [իրենց] եղբայրների, որդիների և դայեկասնունդ սիբելի մտերիմների համար, որոնք խիստ մեծ նեղության մեջ էին։ Այս պատճառով էլ նրանք իրենց անձը մահվան մատնեցին՝ ամենևին չվախենալով ինչպես թույլ վատասիրտներ, այլ մեծ քաջությամբ սիրտ էին տալիս իրենց, որ գուցե կարողանան նրանց փրկել մեծամեծ հարվածներից։

Երբ հասան արքունի դուռը՝ զատկի ավագ շաբաթ օրը ներկայացան թագավորին։ Եվ թեպետ իրենց եղբայրներին տեսնում էին մեծամեծ վշտերի ու տառապանքների մատնված, որոնք Քրիստոսի անվան համար սաստիկ նեղության մեջ էին, բայց դեմքերին ոչ մի տրտմություն ու տխրություն չէին ցույց տալիս ժողովի առաջ։ Եվ որքան նրանք ուրախ-զվարթ էին երևում բոլորին, այնքան ավելի էին զարմանում չարասերները։

Առաջվան ժամանակներում կարգն այն էր, որ երբ Հայաստանից որևէ պատվավոր զորավարի առաջնորդությամբ հեծելազոր էր գնում Դուռը, [թագավորը] մարդ էր ուղարկում ընդառաջ և հարցնում էր Հայոց աշխարհի ողջությունն ու խաղաղությունը. և երկու-երեք անգամ նույնն էր անում, զո-