Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սնված, և հավաստիորեն գիտեիր այդ մարդկանց համառությունը, որ առանց շատ արյուն թափելու դրանք մեզ թույլ չեն տա ձեռք տալու եկեղեցիներին, իեչո՞ւ այդ ամենը ճշտությամբ չասացիր թագավորին իրեն։ Քանի որ բոլոր նախարարներից մեծը դո՛ւ էիր, և այս ամբողջ երկիրը քեզ էր հանձնված որպես մարզպանի, ինչո՞ւ դու ինքդ հոգ չտարար մեծապես։ Որովհետև ուրիշ ժամանակ իմաստուն էիր, և ես այդ գիտեի. բայց այս բանն իմաստությամբ չարիր։ Եթե այդպես չէ, ապա հայտնի է, որ դու էլ նրանց համամիտ ես, և [նրանք] քո խորհրդով բերին այս անցքերը իմ ու զորքի գլխին։

«Արդ, եթե այդ այդպես է, և դու չես կամենում մոգություն ընդունել, ամենևին մի՛ քաշվի և մի՛ վախենա արքայից. ես կգրեմ ու ցույց կտամ մովպետան մովպետին զ. դարանդարձապետին և մեծ հազարապետին, որ թագավորին համաձայնեցնեն, որպեսզի թույլ տա [վարվելու] առաջին հրամանի համեմատ, և մարդկանց կամքին թողնվի, որպեսզի փոքր առ փոքր ընտելանան մոգական կրոնին, որպեսզի ովքեր ընդունեն այն, սիրով կատարած լինեն արքունի հրամանը։ Որովհետև այս աշխարհը մի ծայրերկիր է. գուցե՝ երբ [նրանց] որևէ վնաս հասցնեն, նրանք էլ վեր կենան ցրվեն օտարության։ Իսկ երբ այս երկիրը մարդկանցից դատարկվի, այն ժամանակ քեզ էլ գլխովին մեծ վտանգ կհասնի արքանիքից»։

Մարզպանը պատասխան տվեց մոգպետին և ասաց. «Այդ բոլոր խրատներդ, որ ասացիր, ճշմարիտ են, բայց ինչ որ մենք սկզբում չհասկացանք, դու տեսար, և այժմ սաստիկ զղջացինք։ Իսկ այժմ ինչ որ ասում եմ, արա՛ և քեզ լավ կթվա։ Մի քիչ համբերություն ունեցիր և քո այս խորհուրդը ծածկի՛ր շատերից. բայց հայտնի՛ր այն մարդկանց, որոնց ես կասեմ, մինչև որ ես ուժ հավաքեմ, օգնական զորք կանչեմ, գուցե կարողանամ եկեղեցու այդ ուխտը երկփեղկել։ Եվ եթե այդ այդպես անեմ, այյնուհետև գիտեմ, որ արքայական հրամանն էլ կարող եմ կատարել»։

Եվ անմիջապես զորք հանեց Սյունյաց աշխարհից, իր