Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ այդ բանը լսեց Հայոց զորքը, բոլոը զորականների միջից ընտրեցին Ամատունյաց ցեղից մի սեպուհի Առանձար անունով, որ իմաստությամբ ու քաջությամբ լցված մի մարդ էր։ Սա երկու հազարով դուրս եկավ նրա դեմ, ջարդեց-սատկեցրեց նրա գնդից շատերին, իսկ մնացածներին փախցրեց-հասցրեց նրանց բանակը։ Իսկ ինքը ողջ և առողջ վերադարձավ, և այն օրը մեծ ուրախության տոն եղավ Հայոց զորքի համար։

Ուրացյալ Վասակը մի անգամ էլ սկսեց իր առաջին կեղծավորության համեմատ հնարներ գործ դնել. վերևում հիշված սուտ երեցների հետ շրջում էր, նրանց միջոցով արքայի կողմից պատգամներ էր հայտնում, և երդմամբ հավատացնում էր, որ կարող են նորից քրիստոնեությունը պաշտել։

Եվ այս բանը շատ օրեր կատարելով չկարողացավ միաբանությունը քանդել, մանավանդ եկեղեցու սուրբ ուխտը, որ զորքից հեռացած չէր։

Ինչպես երանելի Վևոնդ երեցը հրաման առնելով իր սուրբ ընկերներից՝ մեծ Հովսեփից և բոլոր մեծամեծներից, քահանաներից և զորագլուխներից, բաց արեց իր բերանը և բարձր ձայնով ասաց [զորքի] պատգամավորների առաջ։

«Բոլորդ հիշեցե՛ք մեր առաջին հայրերին, որոնք նախքան Աստծու որդու ծնունդը [ապրել են] զանազան ժամանակներում։

«Որովհետև երբ չարը մեզ հեռացրեց ու դուրս գցեց աստվածային տեղիցս, անողորմ դատաստանի տակ ընկանք այն հանցանքի ու մեղքի համար, որ մեր ազատ կամքով գործեցինք անարժանաբար և գրգռեցինք արարչական զորության զայրույթն ու բարկությունը մեզ վրա, և ողորմած դատավորին գրգեցինք անաչառ կերպով վրեժ առնելու արարածներիցս, մինչև այն աստիճան, որ նա հրաման տվեց երկնային ծովին թափվել ցամաքի վրա, և երկրիս հաստատուն հատակները ծակծկվելով՝ հակառակ կողմից նույնը գործեցին[1]։ Վերևիններն ու ներքևինները մեզ համար տան-

  1. Հմմտ. Ծննդ. է 11 և շար.: