Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջանքի գործիք դարձան, որ առանք բարեխոսի մեր հանցանքի վրեժն առնեն։

«Չէ՞ որ միայն արդար Նոյը կատարյալ գտնվեց մարդկային ազգի մեջ, որ իջեցրեց տերունական ցասումի սրտմտությունն ու բարկությունը և սկիզբ դարձավ մարդկային ազդի աճելուն ու բազմանալուն։ Նույնպես և Աբրահամը առաքինի գտնվեց իր փորձության ժամանակ և աստծուց ստացած պարգևները իր իսկ ձեռքով նորից նրան էր մատուցում. այդ պատճառով էլ աստված նրան որպես օրինակ ընդունեց, որովհետև նրա մեջ տպավորված էր տեսնում աստծու որդու աներևույթ գալուստը, անըմբռնելիի ըմբռնումը և անմահի զենումը, որ իր մահով խափանեց մահի իշխանությունը։ Եթե ուրեմն մահը մեռնում է մահով, չվախենանք Քրիստոսին մահակից լինել, որովհետև ում հետ որ մեռնենք մենք, նրա հետ էլ կկենդանանանք։

«Հիշեցե՛ք, առաքինինե՛ր, մեծ Մովսեսին, որ դեռ այրական հասակին չհասած՝ սուրբ նահատակության խորհուրդը տղայության հասակում երևաց նրան, և եգիպտացիների թագավորի տունը նրան ծառայություն էր մատուցանում և ակամա դայակությամբ սնուցանում նրան. և ժողովրդին նեղությունից փրկելու ժամանակ երկնքի ու երկրի միջնորդ եղավ, միևնույն ժամանակ նաև եգիպտացիների աստված անվանվեց։ Որովհետև ուր սուրբ խորհուրդը զորացավ, իր անձով վրեժ լուծեց եգիպտացիներից, իսկ ուր աստվածային հայտնությունն եղավ նրա վրա, գավազանի միջոցով էր մեծամեծ հրաշքները գործում։ Եվ իր ունեցած սուրբ նախանձախնդրության պատճառով սպանեց եգիպտացուն և ավազի տակ թաղեց. դրա համար էլ նրան մեծ սձուն տվեց և ժողովրդին առաջնորդ կարգեց։ Եվ գլխավորն այն է, որ արյուն թափելով արդարացավ և բոլոր մարգարեներից ավելի մեծ կոչվեց, ոչ միայն արտաքին թշնամիներին կոտորելով, այլև [իր] ազգակիցներին, որոնք անապատում աստծուն փոխանակեցին հորթի հետ։

«Եվ եթե նա հեռվից այդպիսի վրեժ էր լուծում աստծու