Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որդու գալստյան համար, մենք որ ականատես եղանք ու մեծապես վայելեցինք նրա շնորհների երկնավոր պարգևները, է՛լ ավելի պարտավոր ենք վրեժխնդիր լինել մոտակա ժամանակի այս ճշմարտության համար։ Նա մահվամբ իր անձը զոհեր մեր մեղքերի համար և մեզ արդարացրեց չափազանց ծանր դատապարտությունից. մենք էլ ուրեմն մահվամբ մեր անձր զոհենք նրա անմահ զորության համար, որպեսզի վրեժխնդիրներից ավելի պակաս չգտնվենք։

«Հիշեցե՛ք մեծ քահանա Փենեհեզին, որ սպանությամբ վերացրեց պղծությունը պատերազմի ժամանակ և քահանայությունը ցեղից ցեղ երդումով հաստատեց։ Մի՛ մոռանաք նաև սուրբ մարգարե Եղիասին, որ չէր կարողանում դիմանալ Աքարի կռապաշտությանը նայելիս, և արդար նախանձախնդրությամբ ութ հարյուր հոգուն իր ձեռքով սպանեց, և երկու հիսնյակին էլ անշեջ հրի կերակուր դարձրեց[1], և աստվածային վրեժը լուծելով չշոշափվող և ահեղ կառքով երկրից երկինք վերացավ։ Դուք հասել եք է՛լ ավելի մեծ բախտի. որովհետև ձեզ համար այլևս կառք չի ուղարկվի, որ վերանաք, այլ կառքերի և երիվարների տերն ինքը հզոր զորությամբ և սուրբ հրեշտակներով ընդառաջ գալով ձեզ յուրաքանչյուրիդ թևեր կբուսցնի, որպեսզի նրա ուղեկիցներն ու քաղաքակիցները լինեք։

«Էլ ի՞նչ կրկնեմ ձեր քաջ կտրիճության առաջ, քանի որ ինձնից ավելի տեղյակ և հմուտ եք սուրբ կտակարաններին։ Դավիթը մանկության ժամանակ քարով կործանեց մսեղեն մեծ բլուրը և ամենևին չվախեցավ հսկայի ահագին սրից, ցրվեց այլազգիների գնդերը և զորքը փրկեց մահվանից ու ժողովրդին՝ գերությունից. և եղավ Իսրայելի թագավորների անդրանիկն ու աստծու որդու հայր կոչվեց։ Նա [այդպես] կոչվեց ժամանակի պետքի համար, իսկ դուք, սուրբ հոգուց ճշմարտապես ծնվածներդ, աստծու որդիներ եք և Քրիստոսի

  1. Ակնարկություն Եղիա մարգարեի կատարած գործերի, որոնք պատմված են Գ. Թագ. ԺԸ և Դ. Թագ. Ա. գլուխներում։