Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
11

Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում.
Խինդ կա հիմա — այս վառվող արտում։

Հեռու հրով կրակված, երազուն՝
Օրորվում է՝ հոգնաբեկ ու հասուն...

Քո՛ւյր է հովը՝ անմարմին ու անշուք,
Երգը նրա — կարոտի մի շշուկ...

Երգ է ասում հասկերին միգամած,
Երգ է ասում՝ քաղցրաձայն ու կամաց։ —

Արտը հրա՜շք է կարծես երազում —
Ու ծփում է՝ հոգնաբեկ ու հասուն...