Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
17

․․․Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում
Բորբ արևի վառվող, ողջակիզվող հոգում,
Որպես անդարձ երազ, որպես անցած մի հուշ —
Մոխրանում է ահա քո մարմինը անուշ։
Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա,
Բռնկվել է ահա հորիզոնի վրա,
Այրվում է, որպես իրիկնային մի սեր,
Ու գնում է դեպի մայրամուտ ու գիշեր․․․

Սի՛րտս կարծես մխում,
Սիրտս — մաքուր, զվարթ,
Սիրտս — երկնի մովում
Կարմիր բացված մի վարդ։
Այրվում է, բոսոր,
Վա՛ր է իջնում արագ —
Հրաբորբոք, հզոր
Սիրտս՝ կարմիր կրակ․․․

Սի՛րտս — արև, սիրտս — գարուն,
Հրի՛ բաժակ ու սիրո,—
Իրիկնային այս աշխարհում —
Քա՜ղցր զոհ․․․