Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թե երգերը նրանց հին,
Թե ժպիտները բեկուն։
Համոզիր քեզ, որ վաղուց
Դու երազել ես սիրով
Ծախվող հմայքը այդ ուշ
Խրախճանքի ու սիրո։
Ու կդառնա ողջը — սուտ,
Ու գինու պես քո հոգին
Հորդ՝ կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին։
Ու էլ մինչև առավոտ
Պիտի մնաս նրանց հետ՝
Խրախճանքում նրանց տոթ,
Անիմաստ ու անհեթեթ։
Էլ հանձնվի՛ր մինչև լույս,
Որպես գերի մի անկամ —
Խրախճանքին նրանց ուշ,
Անուրախ ու արնաքամ։ —
Ո՛չ մի վայրկյան չկասե
Թող հորձանքը ժրաջան —
Հարբի՛ր սիրով նրանց սև,
Որ շրթերդ չճչան…