Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Բ


Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տազ պիտի
                                                    ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի
                                                  ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի
                                               ու սեր —
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար
                                              երազի պես,
էշխդ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի,
                                            Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ գոզալ,— երգս ուրախ պիտի
                                                 ասեմ։
Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու
                                            բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային
                                           շաղի մեջը,