Այս էջը հաստատված է
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի
թաղի մեջը,—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի՛
ասե՛մ։
Էնքան ըլի մե-մե անդամ տեսքդ տեսնեմ՝ վարդ
ես, գոզալ,
էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ
ես, գոզալ,—
էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ
ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի
ասեմ։