Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի
քաղաքումը, —
Վզին` վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի
քաղաքումը:
Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս
ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի
քաղաքումը:
Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի պես՝
Շրթերը խաս ու ա՜լ տեսա — Գյուրջստանի
քաղաքումը:
Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ` ջա՜ն
ես, Էլի՛, —
Դեմս կեցած մե սա՜ր տեսա — Գյուրջստանի
քաղաքումը:
Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես`
Անմահական մե յա՜ր տեսա — Գյուրջստանի
քաղաքումը:
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/227
Այս էջը հաստատված է