Դ
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ
մինչև էգուց,
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ
մինչև էգուց։
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից
վրես նայես՝
էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ
մ ինչև էգուց։
Խելքս քամուն, հովին տված երթամ ընկնեմ
դուքան ու բազ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև
էգուց:
Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ
գլուխս տաք
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ
մինչև էգուց։
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/228
Այս էջը հաստատված է