Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ
բան չմնաց
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր,
խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛
դրախտային —
էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա ն
չմնաց ։
Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ
հովի նման,
էշխդ ելավ, ճամփես կտրեք՝ էնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար դարձա աշուղ
Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ ուրիշ հրաման չմնաց։
Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ
բան չմնաք,
էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի,
ջա՛ն չմնաց
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/229
Այս էջը հաստատված է