Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Զ

Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի·
Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ։
Կարոտ եմ սուլթանի, սիրեկան խանի —
Անուշ է քո էշխի բերածը, գոզալ։

Սրտիս համար անուշ երազ ես հիմի,
Քնիս մեջը տված մուրազ ես հիմի,
Հեռու ես — Վարդստան, Շիրա՛զ ես հիմի՝
Չի՛ լավանա էշխիդ էրածը գոզալ։

Մե ձեռիս արաղ է, մեկելր գինի.
Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ։
Էշխդ թող թուր ըլի սիրտն հանի —
Անո՜ւշ կենա սրտիդ սիրածը, գոզալ։