Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
է

Ինչքան զանգ են տալիս — իմ միտն ես գալիս՝
Զանգի նման անուշ, հալալ ես, գոզալ։
Ինչքան գարուն բացվի — դու հետն ես գալիս՝
Գարնան ջրի նման վարար ես, գոզալ։


Ոնց որ պանդուխտ ըլիմ աշխարհում հիմի,
Անունիդ ուխտ ըլիմ աշխարհում հիմի,
Ասես թե՝ թո՛ւղթ ըլիմ աշխարհում հիմի —
Գարնան քամու նման տարար ես, գոզա՛լ։

Չես հասկանա իսկի, թե ի՞նչ ես արե.
Հազար մարդ ես էշխից գերեզման տարե.
էշխդ օսկե գրիչ, սիրտս դա՛վթար է —
Արնե գրով գրած զարա՛ր ես, գոզա՛լ։