Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Պ Ո Ե Տ

Ինձ համար չարը դառնում է բարի,
Անգույն առօրյան — մոգական երազ.
Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի՝
Երկնային հեռուն ու աստղերն անհաս։

Եվ շրջիկների երգերը անհոգ,
Վազքը կառքերի, փողոցի ուղին —
Դառնում են հանկարծ հեռավոր ցնորք,
Որ երազել է պոետի հոգին։

Երբ համբուրում եմ շրթերը կնոջ,
Շրթեր, որ հազար մարդ է համբուրել —
Հավատում եմ ես, որ նրանք քրոջ
Շրթունքներ են կույս — ու մաքուր են դեռ։

Ո՞վ կհասկանա պոետի ուղին...
Երբ փողոցներում թափառում է նա —
Նրա թևավոր, աստղային հոգին
Ճախրում է հեռու աստղերի վրա։

Ո՞վ կհասկանա, թե ինչո՞ւ է նա
Համբուրում նեխած շրթերը կնոջ,