Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ նույն վայրկյանին աղոթում է նա
Ստվերի առաջ հեռավոր քրոջ։

Ո՞վ նրա տրտում երգը կլսի,
Երգը խելագար, կամ ցնդած մարդու։
Բայց նա մեռնելիս կժպտա, կասի.
— Օրհնությո՜ւն քեզ, կյանք։ Հրա՜շք էիր դո՜ւ...

1916