Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ասին՝ էսպե՛ս կլինի։ Եվ երբ իշխան չմնա—
Բոլորը գոհ կլինեն ու կաշխատեն ժրաջան,
Ու ժողովուրդը ամբողջ օր ու արև կիմանա
Ու քարե՛րը անգամ մեծ խնդությունից կճչան։
125 Ու քշեցին այրուձի՛ն։ Առան գյուղեր, քաղաքներ,
Ձյունե ուղին բոներին արքայանիստ Մոսկովի,
Բայց զորքն իջավ ցարական՝ խեղճի ցավին

անտարբեր,


Ու բանակները նրանց տվեց քամուն ու հովին։
Երկա՜ր֊երկա՜ ր կռվեցին մարտիկները գյուղացի,
130 Բայց զորքերը ցարական ոչ մի մարտիկ չթողին.
Առաջնորդին բռնեցին, իսկ նրա քաջ այրուձին
Ահից եղավ ցիրուցան ու հանձնվեց հաղթողին։
Ու սրանց էլ անվեհեր առաջնորդին սևաչյա
Վանդակ դրին ու տարան մայրաքաղաքն արքայի.
135 Ճամփին հազա՜ր սրիկա թքեց դեմքին ու նրա
Արևառ դեմքն արնոտեց, որ վանդակից չնայի։
Ու բերեցին սրան է՛լ, ինչպես էն հին հսկային,
Հազարամյա Մոսկովի հրապարակն ահավոր,—
Նորից ահեղ դղրդաց զանգերի խումբն ահագին
140 Ու դահիճը ելավ վեր՝ ոտից-գլուխ հագած նոր։
Ու դուրս եկավ վանդակից առաջնորդը սևաչյա,,
Կանգնեց՝ ըմբոստ ու արի, աչքը հառեց ամբոխին,
Աչքերը հուր շանթեցին, ուզեց կանչի ու ճչա-,
«Ելե՜ք» ասի — բայց նրան կուպկպեցին, չթողին։
145 Ուզեց կանչի, համոզի ժողովրդին իր էն ռուս,
Ելի՜ր, ասի, բարձրացի՛ր իշխանների դեմ գազան,
ճզմի՛ր ահեղ հարվածով իշխաններին էդ գոռոզ
Ու պաշտպանի՛ր, ինչպես մարդ, իրավունքդ

սրբազան։


Բայց ի՞նչ ասեր... Դահիճի հարվածներից ահավոր