Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրծքերում — կարմի՛ր մարմար։
Արտից-սիրտ թռչում է մի ճիչ
Օրերում այս ահեղ ու խենթ—
20 Հեծկլտում է հիվանդ մի քրքիջ,
Զառանցում է մի տենդ։

Իսկ նրանց աշխարհում ավեր,
Ինչպես մի ուղեղում հիվանդ,
Սնուցվում են արոտ դավեր,
25 Արյունի կարոտ ու խանդ։
Լոնդոնից, Փարիզից, Պեկինից
Մինչև Պո, ու Բեռլին, ու Լիոն —
Զառանցում է Նյու-Յորքը նորից
Ու տենդում է դեղին Տոկիոն...
30 Ու նրանց դաժան երազում
Թնդանոթը ճչում է բութ,
Գնդացիրը արյուն է հազում
Ու տանկերը՝ սեղմում են անգութ։
Ու կապույտ ծովերի վրա
35 Զրահապատ նավերը մեծ
Նորի՜ց հորանջում են հիմա
Արյունռուշտ ձանձրույթից իրենց.
Բացել են բերանները լեն
Ու նրանց դեղին որկորից
40 Մռնչում է մահն հրեղեն —
Նորից...

Իսկ մե՜նք, որ ելել ենք կռվի
Մարտնչել ենք դարե՜ր ու դարե՜ր,
Հարբել ենք երազով հեռվի,
45 Երազել ենք — կարմիր արե։