Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ելան բյուրավոր մարտիկներ,
Զինվորներ երկաթե, բրոնզե,—
Նրանք, որ իր պես, իր նման
Աշխատում էին դեռ անզեն։

125 Ելան, հառնեցին հանկարծ
Փողոցի ամառվա փոշում—
Բյուրավոր բանակներ անահ,
Զրահապատ բանակներ ուժի։

Շողացին սվիններ, սրեր,
130 Երգեցին կրծքեր հզոր,
Դրոշներ ծփացին արնավառ—
Դրոշներ կարմի՜ր, բոսո՜ր ․․․

Եվ նրանց բոլորի առաջից
Մի դրոշ առնական ուսին՝
135 Արշավում էր Պողոսը հաստատ-
Ելնում էր փողոցի փոշին։

Ելնում էր փողոցի փոշին,
Ծփծփում էր բանակը հոծ.-
— Անցնո՜ւմ էր դարերի միջից
140 Մի հսկա, բյուրանուն Պողոս...

Գնում էր Աստաֆյան փողոցով,
Աչքերը հառել էր հեռուն։
Վառվում էր արև մի բոսոր
Պողոսի խոնավ աչքերում...

145 Ոչ-ո՛ք, ոչ-ո՛ք չտեսավ։
Միայն մի վայրկյան էր վառ։

92-9