150
(Իսկ որպեսզի հասկանաք այս հրաշքը—
Բավական է, որ իմանաք,
Որ մի հին ընկերոջ մոտից էր
Վերադառնում նա։
Այդ ընկերը նրան ասել էր, 155
Որ գալու են դեպքեր վիթխարի,
Որ արդեն, արդեն հասել է,
Սրընթաց արդեն արշավում է
Ժամանակը մե՜ծ պայքարի...):
. . . . . . . . .
160
Երևան։
Աստաֆյան փողոց։
Քնթաթախ։
Աչքերին փոշի։
Խաղաղ — խաղող — քաղաք։ 165
Ու զռռոցը — «Ա՜-ի՜, ա՜-ի՜, ա՜-ի՜ -
Իշու,
էշան,
էշի...
Ծույլ, 170
Դանդաղ,
Մի քնած էշի
Երջանիկ երազի նման —
Տոթ,
Արև, 175
Ամառվա փոշի—