Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարս,
Սարիղամիշ․—
Փոշի բարձրացավ,
Արճիճե քամի...

265 Ու ոռնում էին —
«Վո՛-վո՛-վո՛» — «վո՛-վո՛» —
Թնդանոթների կոկորդները չոր—
«Վո՛»
«Վո՛-վո՛»
270 «Վո՛-վո»
Գիշեր,
Ցերեկ,
Կեսօր։

Ու ոռնում էին-
275 Դաշտերի, ցանքսերի ,
Արտերի վրա։
ճճի՛-ճճի՛-ճճի՛ —
Ռումբ —
Ոում-բո՛ւմ-բո՛ւմ —
280 էլ ոչինչ — կարմիր արճիճից բացի։

Ու ոռնում էին.—
Ռո՛ւմբն էր հողմավար, վարար անձրևում,
Քաղաքներ քանդում, դաշտերը ձևում։
Ու լուսարձակներ հազարաչքանի
285 Լույս էին սփռում դաշտերի միգում,
Որ արճիճն իր գործն անվրե՛պ անի։—
Իսկ քաղաքներում—
Բեռլինում, Փարիզում,
Նյու-Յորքում հեռու—