Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
565
Որ կարմիր Մոսկովում փորի
Մի հսկա, նոր Պեր-Լաշեզ...
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ուր գալիս են, խառնվում իրար
570
Արևմուտքն ու արևելքը հին —
Ուր եղել է հին Նայիրին —
Կանգնել էր վարժապետ Սողոն:
Մի հսկա հորձանքով ահեղ
Զորքերը անսահման ռուսի
575
Վարարած ջրերի նման
Քաշվեցին Բասենից, Մուշից:
Նորից — խուժեց թշնամին,
Եկավ — մինչև Կարս հասավ...
Նորի՛ց դարձավ Նայիրին
580
Բարբարոսների հեսան։
Նորի՛ց քաղաքներն հնամյա
Դարձրին հողին հավասար —
Դաշտերում անթաղ մնաց
Ժողովուրդը` հազար-հազար։
585
Նորից — անվրդով նստած,
Որպեսզի ձանձրույթից չքնի —
Համոն երկա՜ր֊երկա՜ր
Երգում էր «Մեր հայրենիք...»:
Չէ որ Երևան քաղացում,
590
Հնամյա Մասիսին մոտիկ,
|
|
92—10