Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ահա այդ ահեղ կանչին
Շիրակի դաշտերից — հանկարծ —
620 Զրահապատը խանդով առաջին
Նայիրի դաշտերում զնգաց:

Զրահապատը զնդաց զնգուն,
Շիրակի դաշտերից կանչեց —
Նայիրի հնամյա երկրում
625 Կարմրավառ, ահեղ հնչեց...

Ու կարմիր, հրդեհի նման
Մրրիկներ անցան, սրընթաց —
Եվ, ելած քնից հնամյա`
Արևելքը, կարմիր, խնդաց։ —
630

.  .  .  .  .  .  .  .  .  


Դու հիմա, երկի՛ր Նայիրի,
Աշխարհի ճամփեքի միջում
Կանգնել ես` խնդավա՛ռ էլի,
Հառնել ես` երկաթե թռչուն։

635 Աշխարհի ճամփեքի միջում
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին —
Դու հառնել ես նորի՛ց բոցավառ,
Վառվել ես կրկի՜ն, կրկի՜ն...

640 Պարզել ես ճամփեքի միջում
Արնավառ, կարմիր մի դրոշ,
Ու նորի՛ց քո խոսքը հնչուն
Զրնգում է խնդությամբ որոշ։