Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առաջին անգամ... այնտեղ...
Առաջին համբույրս տվի —
150 Քեզ...

Հիշատակ անթև։

Ես ուզում էի — շո՛գ,
Իրան...
Շիրազի վարդեր կարմիր։ —

155 Բայց գտա...
Անկողնի...
Վրա...
Տարածված... մի պաղ... մարմին...

Ներիր, Աստղիկ Ղոնդախչյա՛ն,
160 Եմ լուսե բարեկամ...
Ների՛ր...

Ես...
Հետո...
Աշխարհներ անցա —
165 Բայց թողածս ետ չբերի...

Սիրելի,
Լուսե
Ղոնդախչյան

Ների՛ր... օ...
170 Ների՛ր...
Ների՛ր...