Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ
Երբ
Տուն դարձանք բանակից
Սպասում էր ինձ արդեն
520 Նայիրին... երկրային մի կին.

Աչքերը — ջահեր կրակի,
Շրթունքները — Շիրազի՛ վարդեր։

Ինչքան շա՜տ անցան դեմքեր,
Քայց հոգիս թող քեզնով հարբի.

525 — Ախ, ինչքա՜ն ես սիրում եմ քեզ,.
Արփի՛կ, լուսավոր Արփիկ...

XXII



Ես հիմա ապրում եմ Մոսկոսվում,
Գլխիս մեջ՝ մրրիկներ ոսկի։

530 Գլխիս մեջ մի Ռոբերտ Օուեն
Հիմա վառ գալիքն է հսկում։

Գրում եմ պոեմներ, երգեր։
Երազում եմ — Գալիքն անծիր։

Նայիրի ես սիրում եմ քեզ.
535 Քեզ սիրում եմ, իմ Իրան հրձիգ։

Ես հիմա հեռո՞ւ եմ... 0, ո՛չ.
Ձեզ մոտիկ եմ հիմա ավելի —
Ինչպես նետը դեպի ետ քաշած՝
Առաջից փախչող գազելին։