Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

540 Իմ հոգին երեք նետ ուներ —
Պի՛րկ հենած աղեղին օրերի։ —

Հիմա՝ թռե՜լ են երեքն էլ —
Զարնվել են — խնդո՜ւն հրին։

Ես ձեզ չե՜մ, ձեզ չե՜մ մոռացել.
545 Դուք հիմա դարձել եք — մի։ —

Մենք շուտով, ինչպես նետ երեքծայր —
Թռչելու ենք — Հնդուչին, Պեկին։

Ընդունե՜ք, առե՛ք ինձ հիմա —
Մոսկո՜վ կարմրակեզ հրի,
550 Իմ ոսկի՜, ոսկի՜ իմ Իրան,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ Նայիրի...